ասելով, «խեղճ հեյվան, խեղճ հեյվան, շատ ես հոգնել»։ Մի րոպե այդ դրության մեջ մնաց, հետո հանկարծ մտրակեց ձիուն, և ձին խրխնջալով սկսեց առաջ գնալ։ Բայց մի քանի քայլ չանցած, նա կրկին քաշեց սանձը և կանգնեց։ Այս անգամ նա աջ ձեռը հենեց թամքի գնդի վրա, մեջքը քիչ թեքեց և ընկավ մտածողության մեջ։ Անցավ մի քանի րոպե ևս, և նա, իրանը ուղղելով, կրկին նայեց դեպի քա ղաք։ Այդ ժամանակ թույլ կերսլով նրա ականջներին հասավ եկեղեցու զանգերի ձայնը։ Դողոցի նման մի բան անցավ նրա մարմնով, երբ լսեց այդ ձայնը։
— Մայրս հիմա չարշովի մեջ փաթաթված, եկեղեցու սևացած սյունի տակ կանգնած, աղոթք է անում ինձ համար, որ «ղարիբ օլքաներում նրա միակ բալին աստված չար փորձանքներից հեռու պահի»։
Մտաբերեց մորն աղերսող դեմքով եկեղեցու պատկերներից մեկի առաջ մոմ վառելիս, ձեռը դրավ աչքերի վրա, մի քանի անգամ կրկնելով, «խեղճ մայր, խեղճ մայր»։ Հետո ձեռը հեռացրեց ճակատից, ոտներով բոթեց ձիու փորին և առաջ գնաց։ Անցավ մի հիսուն քայլ և դարձյալ ձիուն պահեց։
— Պետք է ճշմարիտն իմանալ,— այդպես չի կարելի։ Պետք է իմանալ թե ով է այս բանում գլխավոր մեղավորը։ Ասենք թե խալը... ուֆ, խալը...
Ռուստամը մի ապտակ տվավ յուր ճակատին։
Ասենք թե խալը երևեցավ Սուսանի կրծքի վրա, ասենք թե Սեյրանի խոսքն ուղիղ դուրս եկավ։ Հետո՞։ Ո՞վ է մեղավոր։ Սուսանը՞, Սեյրանը՞, թե՞ մի ուրիշը։ Սուսանին Ռուստամի համար յուր մայրն է ուզել, ուրեմն նրա մատն էլ խառն է, ուրեմն նա էլ է մեղավոր։ Զարանգիզի Շըպպանիկը միջնորդ է եղել, ուրեմն Շըպպանիկն էլ է մեղավոր։ Քանի՞սը, քանի՞սը, տեր աստված։ Մայր, մայր, ինչո՞ւ դու կենդանի թաղեցիր քո Ռուստամին։ Դրանո՞վ ես պարծենում, որ նրան սիրում ես, ա՞յդ է քո մայրական խնամքը։ Շըպպանիկ, հըմ, դու սատանաների աղբից գոյացած արարած, դու խորամանկ կնիկ, նոր շատ էր հարկավոր քեզ, հա՞։ Լավ, շատ լա՛վ, սպասիր, սպասիր, կստանաս։ Ինչի՞ցն է վախենում,