Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պայտագործի աչքերը հանդիպեցին գիժ-Դանելի կատաղու աչքերին, որոնցից կայծեր էին ցայտում։ Նա ձեռը ուժով խլեց նրանից, գոչելով.

— Դո՜ւրս կորիր, դու ի՞նչ գործ ունիս իմ տանը, գիժ...

Բայց գիժ-Դանիելի կերպարանքն այնքան սարսափելի էր, որ մի վայրկյանում պայտագործը այլափոխվեց, ձեռները թուլացան։ Նա վախեցավ խենթից։

— Դանել աղբեր, դու՞ ես, համեցեք, նստիր, համեցեք, Սոնայիս նշանդրեքն է...

Խենթի աչքերը մթնել էին։ Նա ոչինչ չէր տեսնում և միայն գոռում էր.

— Մանիշակիս քարի տակը դրեցին, ասլան Դանելը քարը կտա գլխովդ...

Այս ասելով, բռնեց պայտագործի կոկորդը երկու ձեռներով և սկսեց մոլեգնաբար խեղդել նրան։ Հացթուխը, աղաղակելով, մեջ ընկավ իր մարդուն ազատելու։ Գիժ-Դանելը նրա վրա ուշք չդարձրեց և բոլոր ուժով թափահարում էր պայտագործին։ Սույն միջոցին, երբ Ոսկանի լայն բացված բիբերը պտտում էին իրանց շրջանակների մեջ, Սոնան քաշ ընկավ խենթի ձեռներից, կրկնելով.

— Դանել ապեր, Դանել ապեր, Մանիշակն եմ։

Պատահեց մի տարօրինակ բան։ Անկարելի էր երևակայել, որ խենթը ձեռքից բաց կթողնի պայտագործին։ Բայց լսելով Սոնայի ձայնը և Մանիշակ անունը, տեսնելով նրա սարսափած երեսը, հանկարծ սթափվեց։ Նա բաց թողեց պայտագործին և չոքեց Սոնայի առջև։

— Մեղա աստծու, մեղա աստծու,— կրկնեց նա երեսը խաչակնքելով և Սոնայի արխալուղի փեշերը համբուրելով։— Մանիշակ ջան, ես քո ղուլն եմ, վիզս կտրի՛ր...

VI

Երբեք հացթուխի տառապանքն այնքան ծանր չէր եղել, որքան Սոնայի նշանդրության օրից մինչև հարսանիքը, այդ չորս ամսվա ընթացքում։ Նա գիտեր, որ իր աղջկա