Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարսնացուն է, պիտի պսակվեմ, ես ուրիշ աղջիկ չեմ զում,— պատասխանում էր Մուրադը դրական եղանակով։ Կանայք ստիպվեցին լռել. գիտեին, որ ապարդյուն է Կմադրել Մուրադի կամքին։ Նա իր ասածի մարդ է, մի նգամ վճռել է, պետք է կատարի, թեկուզ ամբողջ ընտա ֊ Կքը նրա դեմ ոտքի կանգնի և թշնամանա։ Իսկ երկար հա֊ առակվել Մուրադին′ նրանք վտանգավոր էին համարում։ ա տան «սյունն» էր· եթե բարկացնեին, կբաժանվեր եղ֊ որից և առանձին կապրեր։ Հասավ, վերջապես, հարսանիքի օրը։ Հացթուխը հրա- վիրեց միայն ամենամոտիկ ազգականներին , որոնցից ոչ եկի հետ նա մինչև այժմ հարաբերություն չէր ունեցել։ Նա ուզում էր, որ հարսանիքը որքան կարելի է անշուք անցնի, ոչ ոքի ուշադրությունը չգրավի։ Ընդհակառակը, պայտագոր֊ ծը պնդում էր, թե պետք է հրավիրել քաղաքի «պատվավոր» Ընտանիքներին, թեև ինքն էլ չգիտեր, որտեղ պետք է նըս- տեցնի, եթե հրավիրի։ Հաղթությունն այս անգամ հացթուխի կողմը մնաց, երբ պայտագործը համոզվեց, որ շատ հյու- րեր կանչելը մեծ ծախս է պահանջում իսկ ծախսերի հա- մար փող չկա։ Բայց նախ քան հարցի վճռելը, ամուսիննե- րի մեջ դարձյալ տեղի ունեցավ մի անախորժ վեճ, դարձյալ պայտագործն ուզեց կնոջը հարվածել և դարձյալ Սոնան արտասուքն աչքերին մեջ ընկավ ու նրանց բաժանեց։ Արդյոք, ճշմարի տ էէ որ հարսանիքի օրն ուրախ ու֊ թյուն է բերում։ Ո չ, երևի, այդպես չի, սուտ են ասում։ Ինչո*ւ Սոնայի համար այդ օրը դարձավ սուր տանջանք֊ ների, գաղտնի հառաչանքների, հարյուրավոր չար կասկած¬ ների և սարսափների շղթա։ Ահա նա։ Կանգնած է մի անկյունում, որ բաժանված է վարադուրով խրճիթի մյուս մասից։ Երկու երիտասարդ հարսներ հագցնում են նրան պսակի զգեստ։ Նա չդիտե ինչ է կատարվում իր շուրջը, միայն լսում է, որ այսօր հարսա¬ նիք է։ Նա դողում էէ կարմրում, գունատվում, նրա ամբողջ մարմինը մերթ զգում է սառույցի պաղություն, մերթ կրակի տաքություն։ Նա ինքն իրան լիովին հանձնել է ուրիշների կամքին 277