Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տա՛ր ճակատիդ գրվածը, բախտ ասածդ այն է, ինչ որ ես եմ ճակատիդ գրել…»

Այս ասելով, նա մի զույգ խնձոր առաջարկեց Մուրա - դին, ավելացնելով.

— Առաջ դու հոտ արա, Մյաջնուն, հետո կտաս Լեյլիին։ Ասլան Գտնելը երկուսիդ համար է բերել։ Սպիտակ խնձորը անմեղություն է, կարմիրը — բախտավորություն։

Երազ տեսա, Հովհաննես Մկրտիչը ասաց, «Ով որ անմեղ է, նա բախտավոր է»։

Հետո նա ծոցից հանեց մի մոխրագույն լաթի կտոր և, տալով Սոնային, շարունակեց».

— Ա՝ռ, համբուրի'ր, ճակատիդ դիր։ Մեյսարիի սուրբ նշանի գերեզմանի հողից է։ Գիշերը քնելիս վրեն մոմ վառիր, աղոթք արա, հետո դիր բարձիդ տակ։ Թող նրա սուրբ զորությունը քեզ պահի, պահպանի չար աչքից, չար նյաթից։

Հացթուխը արդեն հաղորդել էր խենթին Սոնայի ուշաթափվելու լուրը։

Մինչև Սոնան, ակնածությամբ լի հայացքը իր ամուսնու վրա ձգած, սպասում էր, ինչ պիտի խոսի նա խենթի հետ, Մուրադը ցույց տվեց պատշգամբի վրա ձգած բազմոցը, խնդրեց Դանելին նստել, թեյ խմել։

Խենթը, ձեռը փորի վրա դնելով, գլուխ տվեց եղբորորդուն, բայց չնստեց։ Օրը դեռ չէր մթնել։ Մայր մտնող արեգակի- դեղնագույն շողերը խաղում էին բարձր բարդենու վերին տերևների հետ, փայլեցնելով նրանց ինչպես բազմաթիվ փոքրիկ հայելիներ։ Խենթն արևակեզ դեմքը դարձրեց դեպի արևելք, երեսին երեք անգամ խաչակնքեց, հետո դարձավ դեպի արևմուտք։ Մուրադը և Սոնան լուռ նայում էին նրան։ Խենթի աչքերի մեջ փայլում էր մի օտարոտի ոգևորություն։ Կարծես նրա քայքայված ուղեղը իր վերջին ուժերով կենտրոնացել էր մի՛ ինչ-որ խորհրդավոր մտքի վրա, իսկ սիրտը լցվել բուռն զգացումներով։ Լուռ նայում էր երկնքի հեռավոր հորիզոնին, ուր վերջնամառային ամպերը ներկայացնում էին նուրբ գույներով օծված անվերջ լեռնեթի մի հսկայական շղթա։ նրա շրթունքները մեղմիկ շարժվում էին։ Թվում էր, որ մտքում աղոթում է կամ լուռ