Այս էջը հաստատված է
կապտած էր և ուռած, աչքերի բիբերը դուրս ցցված, մազերը խանձված և ճակատը տեղ-տեղ սևացած...
— Պատառ-պատառ կանեմ, գոռաց խենթը և, մի ձեռով թավալելով կախարդուհուն հատակի վրա, սկսեց խեղդել նրան։
Զառնիշանն անշարժ, սարսափած և ապշած նայում էր եղերական տեսարանին։ Գյուլնազը փորձեց ազատել պարսկուհուն կատաղած Դանելի ձեռքից։ Բայց արդեն ուշ էր...