Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ամեն մարդ ձեր սիրտն ունենար։ Ես ամենքին էլ ասում եմ թե իմ կենողը ոսկի է։ Ապրիք, որդի, ես ձեր լավությունը մինչև մահս չեմ մոռանալ, դուք ինձ շատ անգամ եք նեղ դրությունից ազատել։ Աստծուն է հայտնի, թե ես ինչքան եմ աղոթք անում ձեզ համար, Ստեփան Գրիգորիչ։ Երեկ էլ երկար գովում էի ձեզ Մինաս Կիրիլիչի ու Վարվառա Մինաևնայի մոտ։

Այրին նստեց և փոխադարձաբար սկսեց Ռոստամյանի մոտ ևս վերջիններին Երեկ նա Մինաս Կիրիլիչիին առաջարկում է մի թուղթ գրել, որ ինքը ձեռք քաշի, թե բնակարանի մի ամսվա վարձը ստացել է։ Մինաս Կիրիլլիչը շատ զարմանում է այս առաջարկության վրա։

— Դեհ, դո՛ւք ասացեք, Ստեփան Գրիգորիչ, ի՞նչպես չգովեմ այդպիսի մարդկանց,— գոչեց Նատալիա Պետրովնան ոգևորված։ «Թե որ, ասում է, ինձանից եք վախենում, ահա ձեզ երկու հարյուր մանեթ այս գլխից»։ Այս որ լսեցի, ինքս ինձանից ամաչեցի։ Մեր ժամանակում քիչ մարդ կլինի, որ այսպես վարվի տանտերերի հետ։ Ստեփան Գրիգորիչ, եկեք, այս անգամ ինձ լսեցեք,— ավելացրեց հանկարծ այրին, մի քանի վայրկյան լռելուց հետո։

—Ի՞նչ եք կամենում։

Այրին խորհրդավոր ժպտաց և աչքերով ու հոնքերով նշան արավ դեպի նորեկների բնակարանը։

—Հը՛մ, ի՞նչ կասեք, Ստեփան Գրիգորիչ,— ասաց նա, ձեռները հենելով սեղանի ծայրին և գլուխը մոտեցնելով յուր խոսակցին։ — Թե որ ամբողջ Թիֆլիսը փնտրեք, ով գիտե, Վարվառա Մինաևնայի պես ուրիշը չեք գտնիլ։ Եթե խոսք տալիս եք, ես հիմիկվանից կարող եմ մի կերպ հասկացնել նրանց։ Հույս ունիմ, որ կհամաձայնվին, թե՛ Վարվառա Մինաևնան, թե՝ հայրը։ Նրանք էլ ձեզ են հավանել. ամեն օր հարցնում են։ Երեկ ես մեկ֊մեկ ասացի. խոմ գիտեք, թե ի՛նչ կասեի, ես ձեզ վրա ե՞րբ եմ վատ խոսեր որ նրանց մոտ վատ խոսեի։ Այնքան գովեցի, որ զարմացան։ Ասացի- հատը չկա Թիֆլիսում։

—Շնորհակալ եմ, Նատալիա Պետրովնա։ Բայց եթե նրանց էլ ինձ մոտ այնպես ավելորդ եք գովում, ինչպես