Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զավակների վաղաժամ մահը — նրան հուսահատեցրել են. նա սկսել է զզվել չուր գործերից և թողել է փող վաստւՓկելու պարապմունքը։ Այժմ, թեև նա հարուստ չէ, բայց ինչ է անում հարստությունը. Մոզդոկում երկու տուն ունի և նրանց եկամուտը բավական է, որ նա անգործ ապրի յուր աղջկա հետ, միայն թե… աղջիկը…

Բայց այստեղ Մինաս Կիրիլչիչը կանգ էր առնում և չէր շարունակում։ Երբեմն նա միայնակ գնում էր այրիի մոտ, երկար ժամանակ մնում էր այնտեղ։ Եվ Վարվառեն զգում էր, որ նա յուր ցավերը պատմում է Նատալիա Պետրովնային, ըստ որում Մինաս Կիրիլլիչը միշտ այրիի մոտից վերադառնում էր ավելի թեթևացած սրտով, զվարթ դեմքով, աչքունքը բաց։

VI

Նույն օրերը Ռոստամյանը, սեղանի մոտ նստած, զուր ճգնում էր յուր մտատանջությունը մոռանալ աշխատության մեջ։ Չարագուշակ գիշերից հետո, նա հանգստություն չուներ։ Զուր նա վճռեց, նատալիա Պ ետրովնայի պատմությունը լսելուց հետո, վերջ տալ յուր հոգեկան պատերազմին, զուր երդվեց հավիտյան մոռացության տալ Վարվառեին։ Ընդհակառակը, վերջինի կերպարանքն, անբաժան ստվերի պես, հետևում էր նրան ամեն տեղ և ամեն վայրկյան։ Նա ոչ սիայն գործելու ուժ և ցանկության չէր զգում չուր մեջ, այլև մի տեղ խաղաղ նստել չէր կարողանում։ Սենյակների առաստաղը, կարծես, ճնշում էր նրա հոգին, ստեպ-ստեպ նա դուրս էր գալիս պատշգամբ կամ փողոց և շուտով վերադառնում։ Մի ցանկություն նրա մեջ օրըստօրե զորանում էր — ինչպես ևիցե, ուրևիցե, առանձին տեսնվել Վարվառայի հետ։ Եվ նա հուսով էր, որ քաջություն կունենա երես առ երես խոսակցել անբախտ կնոջ հետ նրա արդի վիճակի մասին և չուր «անկեղծ, եղբայրական» ցավակցությամբ մխիթարել նրան։ Դարձյա՜լ երիտասարդական կույր ինքնախաբեություն։

Բայց ո՞րտեղ Ռոստամյանը կարող էր առանձին տեսնել