Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ դուք այսօր տխուր եք, պարոն Ռոստամյան։

— Նույնն ես էի կամենում հարցնել ձեզ ձեր մասին ,— պատասխանեց Ռոստամյանը։ — Իմ մասին։

— Այո։ Եվ ոչ միայն այսօր եք տխուր, այլև, ներեցեք, դուք միշտ այդպես եք։ Մինաս Կիրիլլի^ն երեկ ասում էր, թե դուք սիրում եք երաժշտություն և հասարակություն, այնինչ ես հակառակն եմ տեսնում։

— Հասարակություն… այո, սիրում էի մի ժամանակ.. — պատասխանեց Վարվառեն թախծալի ձայնով և,մապա, հայացքը մի կողմ դարձնելով, հազիվ լսելի ձայնով ավելացրեց.— բայց այդ վաղուց էր…

Այդ րոպեին մի նորաձև հագնված երիտասարդ և մի ճաղատ գլխով ու տգեղ դեմքով տղամարդ անցան նրանց առջևից, խիստ ուշադրությամբ մտիկ արին մի քանի վայրկյան և հեռացան, ծիծաղելով և իրար բոթելով։ Ռոստամյանը ճանաչեց ճաղատ գլխով տղամարդին։ Դա Նատալիա Պետրուքնայի փեսան

— Կատոյի ամուսինն էր։

— Բավական հետաքրքիր են ձեր թիֆլիսեցիները,— ասաց Վարվառեն։

— Նույնիսկ չափից դուրս, այդ պատճառով էլ նրանք շատերին ատելի են,— պատասխանեց Ռոստամյանը։

— Գուցե հենց այդ պատճառով դուք։ հեռու եք պահում ձեզ նրանցից, այսպե՛՛ս է,— հարեց Վարվառեն, ժպտալով։֊ Չէ՞ որ դուք կամավոր բանտարկյալի կյանք եք վարում։ Ես Մոսկվայում ծանոթ էի մի հայ ուսանողի հետ, որն իսկ և իսկ ձեզ պես ատում էր հասարակությունը։

— Ինձ պե՛՛ս, Վարվառա Մինաևնա միթե ես երբևիցե ասե՞լ եմ, թե ատում եմ հասարակությունը։

— Գոնե շատ էլ չեք սիրում։ Բայց ինչ փույթ, քանի որ առանց հասարակության ևս կարողանում եք ավելի օգտավետ կյանք վարել։

Ռոստամյանը ժպտաց և, գլուխը մի փոքր ինչ ցած թեքելով արտասանեց։

— Ես չեմ հանդգնիլ այդ ասել, Վարվառա Մինաևնա։

Միայն ուղիղն այն է, որ հասարակությունն ինձ ճնշում է.