Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էս անսովոր եմ նրան, ես ինքս ինձ կորցնում եմ ամբոխի մեջ։ Հավատացնում են, որ այս — եսական և կիսավայրենի Մարդկանց հատկությունն է։ Գուցե ճիշտ է…

Զանգակը հնչեց, հանդիսականները ծանր քայլերո ' Չգնացին դահլիճ, սեղանատունը փոքր առ փոքր դատարկվեց քՎարվառեն և Ռոստամյանը հապաղում էին գնալ։ Երկուսն էլ ցանկանում էին միասին մնալ և շարունակել խոսակցությունը։ Ռոստամյանը նոր էր միայն համարձակություն ստացել մտերմաբար խոսելու. նա միայն նոր էր մտադիր ակնարկություն անելու Վարվառեի դրության մասին։ Եվ նա անպատճառ կամենում էր, որ Վարվառեն այսօր իմանա, թե յուր գաղտնիքը հայտնի է նրան։ Ո'րպիսի սիրով նա մտածում էր խրախուսել նրան, ուժ ներշնչել, պաշտպան ել հասարակական նախապաշարմունքների դեմ, արդարացնել նրա համարձակ քայլը։

Բայց ահա՚ ծերունին, ահա' նրա բարի և պատկառելի դեմքը։ Զարմանալի* փոփոխություն. երբ Ռոստամյանը երես առ երես հանդիպում էր Մինաս Կիրիլլիչին, մոռանում էր վերջինի հայրական բռնակալոթյունը, որ այն գիշեր այնչափ վրդովեցնում էր իրան։ Միթե այս պատկառելի, բարե¬ դեմ մարդը կարո՞ղ է բռնակալ հայր լինել։ Կարո՞ղ է, արդյոք, քանի որ նրա հարաբերության մեջ դեպի յուր դուստրը զդացվոմ է այնքան խորին սեր ու գգվանք։ Ռ'չ, չպիաի շտապել մեղադրելու այդ ծերունուն, առանց տեղյակ լինելու եղելության մանրամասն հանգամանքներին։

Ռոստամյանն, որ բոլորից ուշ մտավ դահլիճ, հասարակության ուշադրությունը չխանգարելու համար, յուր տեղը չդնսքց, այլ ամբողջ ժամանակ կանգնած մնաց դռների առջև։

Այս անդամ ջութակի վրա նվադում էր մի երիտասարդ։ Հետո դուրս եկավ մի ուրիշը, կուրծքը դուրս ցցեց, գլուխը բարձրացրեց և սկսեց անգիր կարդալ մի ինշ-որ ոտանավոր տխուր բովանդակությամբ։ նա ոդևորվեց, ձեռր զարկեց կրծքին և աղերսալի դեմքով դարձավ հասարակությանը, ցածր ձայնով մի քանի խոսք արտասանեց, գլուխ տվեց և հեռացավ։

Բեմը դատարկվեց, դահլիճում դդրդոցը հանդարտվեց,