Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խառն մտքերով պառկեց։ Բայց ի՜նչ… վերմակը, կարծես, այրում էր նրա մարմինը. նա քնել չէր կարողանում։ Եվ ի՛նչպես քունը մոտենար մի կնոջ, որի բախտն այնքան մոտիկ էր իրան և այնքան հեռու…

VII

Առավոտյան մոտ տասն և մեկ ժամին Կատոն եկավ յուր մոր մոտ։ Նրա հետևից, կռնատակին մի թղթե կապոց դրած, ներս մտավ ամուսինը, մասնավոր կապալառու Լազար Մակարիչ Բեզիրգանովը։

Այս մարդու տգեղ դեմքն և ավելի տգեղ բերանը, առողջ կլորիկ մարմինն և կարմիր թշերն արտահայտում էին խորին գոհունակություն կյանքից: Կարելի էր հավաստի ասել, թե այդ գոհունակության գլխավոր պատճառն այն էր, որ նրա տգեղությունը բախտ ուներ ուղեկցել մի բավական գեղեցիկ կողակցի, այսինքն փոքրահասակ Կատոյին։

Իրավ, Կատոն Հազար Մակարիչի կյանքի բարձրագույն զվարճությունն էր։ Երևալ նրա հետ կից առ կից թե՛ փողոցներում, թե՛ մագազիններում և թե հասարակական ու մասնավոր հանդեսներում — ահա. բացի փողից, ինչումն էր կայանում Մակարիչի գոյության քաղցրությունը։ Նա պարծենում էր յուր կնոջով, նրա գեղեցկությամբ, թեև այդ գեղեցկությունը շատերի համակրությունը չէր գրավում, պարծենում էր և՛ նրա ծանոթներով, որոնց թիվը բազում էր։ Շատ անգամ, երբ որևէ հասարակության մեջ խոսվում էր այս կամ այն փոքր ի շատե հայտնի անձնավորության մասին, Լազար Մակարիչն ակնհայտ պարծանքով ասում էր.

— Կինս նրա հետ ծանոթ է։

Կամ.

— Երեկ կինս նրան հրավիրել էր ճաշի։

Լինելով աննշան և մութ անցյալի տեր, իսկ ներկայումս, ասենք թե, բավական հարուստ, սակայն մի հասարակ վաճառական, Լազար Մակարիչր, հարկավ, պիտի գնահատեր բԿատոյին, որի մայրն իշխանական ցեղից էր, որի հայրը