Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

պաշտոնյա էր և որն երգում էր, նվագում էր և հասարակական հանդեսներում պարում էր ընտիր «կավալերների» հետ։ Այս բոլորն երկնից պարգևած մի անփոխարինելի բախտավորություն էր նախկին հավլաբարցու համար, որ մի ժամանակ մարդկանց մեջ որոշվում էր լոկ «քաչալ Լազարե մականունով։ Հենց վերջին ժամանակներում ևս շատերն այս մականունով էին կոչում նրան, բայց հեռ։ հեռվից֊հեռու, ո՛չ երես առ երես։ Հակառակ դեպքում, հանդգնողը կպատժվեր կատոյի զորավոր լեզվից։ Անախորժ մականունը Մ ակարի չի ճակատին հիշելու արտոնությունը տակավին պահում էր ինքը Եատոն։ Եվ պիտի ասել, որ հենց միայն այս արտոնությունը բավական էր, որպեսզի 4ատոն ստիպեր Մակարիչին՝ մոռանալ յուր բնական «զզվելի ժլատությունը», ինչպես ասում էր Կատոն, մոռանալ — միմիայն կնոջ քմահաճություններին հագուրդ տալու համար։ Արդարև, Հազար Մկտրիչն յուր հարստությունը չէր խնայում Կատոյի զարդ ու պչրանքի համար։ Եվ նույնիսկ այրի նատալիան այս պատճառովդ բավական հարգում էր յուր փեսային, թեև մտքում նրան շատ էլ արժանավոր ամուսին չէր համարում, քանի որ, նրա կարծիքով, Մակարիչը բոլորովին «անկիրթ» էր, կատոյի պես «կրթված» կնոջ համեմատությամբ։

Ինչ վերաբերվում է այն բանին, թե Թիֆլիսում աղքատ ու այրի զոքանչները հաճախ ապրում են իրանց հարուստ փեսաների հաշվով, այս կողմից Հազար Մակարիչն ապահով Կ" Նախ, Նատալիա Պետրովնան չքավոր չէր* նա, դիտենք արդեն, յուր ամուսնուց ժառանգած ուներ սեփական տուն և ինքն ու որդին ապրում էին այդ տան եկամուտով։ Երկ¬ րորդ, նա հպարտ էր յուր փեսայի վերաբերմամբ։ Բա¬ վական էր, նրա կարծիքով, որ Եատոյին պսակել էր առանց որևէ օժիտի. այդ մի դժվար բան էր Թիֆլիսի նման քաղա¬ քում, ուր փեսացուները ձեռք են բերվում փողով, բառի բուն նշանակությամբ։ Ռւստի շատ անգամ, փողի կաթոտության ունեցած ժամանակ, այրին բարվոք էր համարում <րձեռա¬ պարտ» վերցնել Ռոստամյանից, որ միգտ տալիս էր ուրա¬ խությամբ, քան թե Հազար Մակարիշից, որ մթեչև ձեռը դեպի գրպանը տանելը, հոնքերը կիտած, մի րոպե մտածում էր։ 398