հայրը հասկացել է ամեն ինչ և ուզում է բաժանել նրանք։
— Դուք չե՞ք խոսում, տիկին,— գոչեց ծերունին,— հասկանում եմ պատճառը։ Եվ ինչպես չհասկանամ, պարզ է, պարզ... Անամ...
Նա, ատամները կրճտելով, ձեռն ուժգին զարկեց սեղանի ծայրին և ոտքի կանգնեց։
— Հա՜յր...— արտասանեց Վարվառեն թույլ ձայնով։
— Աա, ուրեմն, հարգելի տիկին, չե՞ք հերքում... ուրեմն այն գարշելին, որին ես հիմարություն արեցի իմ տունն ընդունել, խելքից հանե՞լ է ձեզ։ Նա՞, այն լի՞րբը... Ախ, եթե ես կիմանայի... Անամոթ աղջիկ, ասա՛, ուշ չէ՞...
Վարվառեի աչքերի առջև խավարվեց ամեն ինչ. նա ցնցողաբար վեր թռավ տեղից և չոքեց հոր ոտների առջև...
— Հա՛յր, սիրելի, բարեսիրտ հայր, մի՛ անիծեք ինձ, խնայեցեք, ո՛չ, ուշ չէ, հայր, մեղավորն ես եմ...
Դառն հեկեկանքը կոկորդում խեղդում էր նրա խոսքերը։ Դողդոջուն ձեռներով նա բռնեց հոր խալաթի փեշերը և մոտեցրեց յուր շրթունքներին։
— Հեռո՛ւ կաց, անիծված, հեռո՛ւ, ասում եմ...— բացականչեց բարկությունից խելագարված ծերունին։
Բայց Վարվառեն, հոր փեշերը գրկած, աղերսալի հայացքով նայում էր դեպի վեր, նրա կատաղի դեմքին։
— Հեռացի՛ր...— կրկնեց հայրը, հողաթափի ծայրով խփելով աղջկա կրծքին...— Գնա՛ սիրի՛ր նրան, սիրեցե՛ք միմյանց, վայելեցե՛ք... թո՛ղ Քիրիշչիևի պատիվը ցեխի հետ հավասարվի... Թո՛ղ ատեն նրան... Թո՛ղ տեսնողները մատով ցույց տան նրա վրա և զզվանքով երես դարձնեն... Գնա՛, ես աղջիկ չունիմ... Նա մեռավ ինձ համար, ա՜խ, եթե մեռներ մյուսների հասակում... Ի՞նչ էր անում նա այստեղ, ասա, ի՞նչ էր անում այստեղ այն անամոթը...
— Նա մեղավոր չէ... զուր եք անիծում նրան...
— Մեղավո՜ր չէ, դեռ համարձակվում ես պաշտպանե՞լ նրան։ Նա մեղավոր չէ և այստեղից դուրս է վազում խելապարի պե՞ս. ինձ տեսնելով, չի իմանում որտեղ թաքցնի գլուխը, և մեղավոր չէ։ Հարցրու հարևաններին, նրանք կպատմեն քեզ։ Դու ինչ գիտես, խեղճ ողորմելի, դու անմեղ ես... Կիրքն
441