Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խորհրդավոր լռությունը տիրում է։ Լսվում է միայն քահանայի միահնչյուն, մռայլ և անտարբեր ձայնը։

Նույն միջոցին աննկատելի ներս է մտնում մեկն, անցնում է և կանգ առնում սենյակի դատարկ անկյունում, Մինաս Կիրիլլիչի հետևում։ Օրն անցել է. սենյակում մութն է, այնպես, որ նորեկը կարող է աննկատելի մնալ։ Բայց ներկա են Կատոյի սրատես ալքերը։ Կատոն, որին Վարվառեի մահվան անկողնի մոտ բերողն ավելի բուռն հետաքրքրությունն է, քան վշտակցությունը, մի փոքր առաջ է գալիս, արդյոք, ներս մտնողը նա՞ է։ — Այո, նա է։

Քահանան վերջացնում է հաղորդությունը, մասնատուփը դնում է գրպանը և մոտենում է ծերուհուն, որ նրան մխիթարի։ Բայց մինչ նրա մի խոսք արտահանելը, ծերուհին հետ է նայում, և մի վայրկյանում նրա խորին վշտերից բութ արտահայտություն ստացած դեմքն այլայլվում է։ Նրա աչքերը փայլում են կատաղի հրով, բռունցքներն ակամա սեղմվում են, շրթունքներն սկսում են գոզալ։ Նա անզգայաբար մի քանի քայլ առաջ է գնում և, ատամները կրճտելով արտասանում է.

— Անզգա՛մ...

Բայց Ռոստամյանն արդեն կանգնած է մահճակալի մոտ։ Ավելի խղճալի պատկեր դժվար Է երևակայել, քան այդ գունասպառ, նիհար, քրքրված և ճակատի վրա անկանոն կերպով սփռված կեղտոտ մազերով, դեմքի ապուշ արտահայտությամբ, աչքերի անիմաստ փայլով երիտասարդը։ Որպես յուր երկարատև կապանքը նոր խորտակած կատաղի գազան, որ ազատության առաջին վայրկյանին չի կարող սթափվել, կանգնած է նա անշարժ, իմաստազուրկ աչքերը հառած Վարվառեի փակ աչքերին։ Քահանան սարսափելով հետ է քաշվում, Կատոն երկյուղից մի թույլ ճիչ է արձակում, ալրին տեղից բարձրանում է, հիվանդն աչքերը բաց է անում, մտիկ անում։ Ծերունին բռնում է այցելուի թևից։ Վերջինը մի քանի վայրկյան տատանվում է աջ ու ձախ, երկ ու անգամ բացականչում Է Վարվառե, Վարվառե և չոքում է մահճակալի առջև։

Կարծես, մոռանալով, որ կանգնած է մահամերձ դստեր