Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փաստերին գեղարվեստական ընդհանրացման ում տալու նպատակով: Երիտասարդ հեղինակը մի առանձին ոգևորությամբ է աշխատել «Նամուս»֊ի վրա, նրա հետ կապելով իր գրական բախտն ու հեռանկարը.— «Առայժմ իմ Հոգսս է, որ «Նամուսը» լույս աշխարհ գա, ես այնուհետև հույսով եմ, որ իմ գրական գործունեությունը հիմք կստանա գեթ բարոյական կողմից»,— գրում է նա 1884 թ. հուլիսի 18-ին, Ալեքսանդր Աբելյանին: Ինչպես երևում է, Շիրվանզադեն իր առաջին ծավալուն երկը գրել է մի քանի ամսվա ընթացքում, բայց ամբողջ 1884 թվի ընթացքում կրկին ու կրկին վերադարձել է վեպին, մջակել, հղկել, ստեղծել նոր պատկերներ ու տեսարաններ: 1885 թ. մարտի 17-ին, Բաքվից Ներսես Աբելյանին ուղղված նամակոսե, Շիրվանզադեն դարձյալ մտահոգվելով իր վեպի բախտով, գրում է, «Նամուսը» անցյալ շաբաթ վերջացրի ու ուղարկեցի... «որ մինչև մայիս ձեռ քաշեն (ստորագրեն): Մեկել որը վերջապես ստացա ընկերության կողմից մի նամակ պայմանների հետ... Տալիս են 100 ռուբլի 50 գիրք (100-ի փոխարեն)։ Բոլորովին հոգնած, անիծելով բենամուս «Նամուսը», ստորագրեցի նրանց պայմանները և ուղարկեցի»:

Վերջապես, երկար ձգձգելուց հետո, հայոց գրքերի հրատարակության ընկերությունը վեպը լույս է ընծայում 1885 թ. օգոստոս ամսին: «Նամուսը» ջերմ ընդունելություն է գտնում, նվաճում ընթերցողների լայն շրջան` գավառներում և քաղաքներում: Լինում են և աննպաստ կարծիքներ, որոնց մասին Շիրվանզադեն տարիներ հետո գրում է հետևյալը, «Հայկական խիկար իմաստունները ինձ ասում են, թե իմ «Նամուսը» գրված էր Տոլստոյի հիշյալ դրամայի (ВЛЯСТЬ тьмы) ազդեցությամբ, ենթադրության պատճառս է երկու գրվածքների սյուժեի նմանությունը: Սակայն իմ հակառակորդները կարմրում են ամոթից, երբ իմանում են, որ «Նամուսը» լույս է տեսել Власть тьмы-ից մի տարի առաջ (Գրական թանգարան, գյուտ Աղանյանի ֆոնդ, 1910 թ.):

«Նամուսը* դառնում է ընթերցողների սիրած գրքերից մեկը, տպագրվում զանազան Լեզուներով, շատ անգամ վերահրատարակվում: «Նամուսը» թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, պարսկերեն, ռուսերեն լեզվով վեպը, բացի երկերի ժողովածուներից, հրատարակվել է հինգ անգամ (1902 թ., 1927 թ., 1929 թ., 1930 թ., 1939 թ.):

Հայերեն վերահրատարակությունների ընթացքում հեղինակը կատարել է բազմաթիվ լեզվական ու ոճական ուղղումներ, կրճատումներ ու ավելացումներ, աշխատելով հասնել կատարելության: Առաջին հրատարակության զգալի տեղ էր գրավում Շամախու բարբառը, որի պատճառով հեղինակը ստիպված էր գրքին կցել բարբառային բառերի բառարան: Հետագա Հրատարակությունների ընթացքում նա մեղմացնում է բարբառը: Շիրվանզադեն կատարել է բառերի, դարձվածքների, ոճական արտահայտությունների մանր փոփոխություններ` կերպարների հոգեվիճակներն ավելի ընդգծերու և խոսքն արտահայտիչ դարձնեչու համար: Կան նաև կրճատումներ, որոնք ըստ ամենայնի ուշագրավ են հեղինակի գեղաբվեստական վարպետությունը ցույց տալու համար: