Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գցել—փորոտիքը թափել և բազմաթիվ այսպիսի փոփոխությաններ բոլոր գլուխներում.

Ներկա հրատարակության մեջ նկատի են առնված բոլոր այս փոփոխությունները։ Սակայն կան նաև որոջ տարբերություններ, որոնք առաջացել են, ըստ երևույթին, սրբագրական անփութության պատճառով։ Օրինակ, կան մեկ-երկու նախադասություններ, որոնք, րստ երևույթին, մեխանիկորեն դուրս են մնացել, քանի որ դիաքոզր մնացել է կիսատ, հարցը` առանց պատասխանի: Այդ դեպքում պահպանվել է 1930 թ, ութհատորյակի տեքստը;

1934 թ. պատրաստված և 1939 թ. լույս տեսած տեքստում կա մի հեղինակային կրճատում, որն անհրաժեշտ ենք համարել վերականգնել իբրև ժամանակի կյանքը բնութագրող ուշագրավ արտահայտություն։ Ռուստամը մոր հետ խոսելիս ասում է. « ...Մարդու պապն էլ, հայրն էլ, օջախն էլ այնտեղն է, ինշտեղ աշխատանք կա, փող կա. «ուր հաց, այնտեղ կաք»։ Շամախում հաց չկա, չկա ու չկա։ Այստեղ փուլը ձիավոր է դառել, մարդը ոտավոր, վազ տուր, հա, վազ տուր, որ չես կարող հասնել»: Ընդգծված նախադասությունը այն կրճատումն է, որ մենք վերականգնել ենք: Հեղինակը շատ տեղերում, հատկապես իր խոսքում «դրավ», «տվավ», «բերավ», անցյալ կատարյալ ձևերը դարձրեք է դրեց, բերեց, տվեց, սակայն հետևողական չի եղեր Այս հրատարակության մեջ թողնված են երկու ձևերն էլ։ Պահպանված է նաև հեղինակի կողմից որոշյալ հոդի օդտագործման ձևը։

ՉԱՐ ՈԳԻՆ

«Չար ոգին» վիպակր լույս Է տեսել 1894 թվականին «Հորիզոն» տարեգրքում` «Ցավագարը» վերնագրով։ Առանձին գրքով լույս է տեսել 1897 թվին Թիֆլիսում, այնուհետև տպագրվել է 1911 թ. «Ջհուդի ականջը» պատմվածքի հետ Շիրվանզադեի երեսնամյա հոբելյանի առթիվ։ 1913 թվականին, վիպակը վեր ածելով դրամայի, նա երկուսն էլ անվանում է «Չար ոգի»։

Վիպակը թարգմանվեք է ռուսերեն, ֆրանսերեն, ադրբեջաներեն։ Ռուսերեն լեզվով առաջին անգամ լույս է տեսեք 1916 թվին` Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու» գրքում, Վահան Տերյանի թարգմանությամբ։ Առանձին գրքով հրատարակվել է 1929 թ. ե 1934 թ.։

Ֆրանսերեն լեզվով լույս է տեսել 1910 թվականին` Արշակ Չոպանյանի թարգմանությամբ և հայագետ֊լեզվարան, Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցի պրոֆեսոր Ֆրեդերիկ Մակլերի առաջարանովո Առաջարանի մեջ Ֆրեդերիկ Մակլերը բարձր է գնահատում Շիրվանզադեի ստեղծագործության ռեալիզմը, տիպերի կերտման մեթոդը, խոր դիտողականությունը, ինքնատիպությունը, «Շիրվանզադեի գործերում գերիշխում է առարկայականությունը: Նա ամենից առաջ ռեալիստ է, չի գրում նախասահմանված ինչ որ սկզբունքի վրա, նա չի ընդօրինակում եվրոպացի այն մեծ գրողներին, որոնց գործերն ընթերցել է։ Շիրվանզադեն կյանքի մասին գրում է խորը