Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դու լինես քո եղբոր արևը, Սուսամբար, էլ մի՛ խո սի։ Էհ, ղալաթ չարի՜, որ քեզանից մի բան հարցրի:


— Որ եղբորս արևով երդում տվիր, էլ չեմ խոսի։ Դու հենց ես իմանում, որ ես քեզ նախանձում եմ։— Չէ, աստված մի արասցե։ Ես ինքս շատ ուրախ եմ, որ հարսանիքդ ուտով լինի, որ առաջիդ մին լավ չըթմա կոփեմ ու պար գամ, այն էլ քեզ ժամ տանելիս։ Հոր ու մորս էլ հիմիկվանից պիտի աղաչեմ- պաղատեմ, որ ինձ համար մի ձեռք լավ շորեր պատրաստեն։ Հիմա պիտի ասեմ, որ մինչև հարսանիքդ ասածս գլուխ բերեն, թե չէ՝ անողը չեն։ Ուֆ մեր հեր ու մերերն էլ ամա մարդ են հատ, մինչև հարյուր, հազար անգամ չես ասում, մինչև լեզուդ բերանումդ մաղ չէ կտրվում, մինչև մի հալավ միս չես թափում, մի գլխաշոր չեն առնում։ Մի տարի է, որ այս շալս ճընթռ շոր է կտրվել, ամոթ եմ քաշում մի բարեկամի տուն մտնել, հալվում, հալեհալ եմ լինում։ Ա'յ քույր, ա՛յ մեր, էլ չեն ասում, որ դա էլ երեսը դռներին աղջիկ է*: էհ, մենք էլ ասում ենք, որ ապրում ենք, Օհանջանանց Զառնշանն էլ ապրում է։ Բախտավորի աղջիկը սանդուխը զըղբազըղ լցրել է, էլի երեկ ասում էր, որ մի նոր իստիփա չաբկան են կտրել տալիս։ Հենց նա է, որ ինքն էլ այնպես փարթամացել է, որ մարդու հետ խոսելն էլ լայաղ չի անում, կասես, որ գյուբոռնաթի աղջիկ լինի։ Լավ է, որ մին շիր ու շիքիլ էլ չունի, թե չէ, էլ աշխարհս նրա համար տեծ չէր անիլ: Փառք աստուծո, մի քիթ ունի, ա՛յ— մի զուռնա, մի երես ունի — սև սաթ, մի աչքեր ունի — պլոզ-պլոզ, հենց իմանաս, մարդ է ուզում կուլ տալ։


— Դենդգ ու դանգասար լինես Սուսամբար աղջիկ, գլուխդ ցավի, քիչ բլբլա, քի՛չ, վո՛ւյ։


— Չխոսեմ, բաս ինչ անեմ, դու ասա, ախար սիրտս ճաքում է, տեսնելով հարուստների աղջկերանց։ Ախ, Սուսան, գիտես ինչ կա՜։ Մեղա աստուծո, մեղա աստուծո, թե որ ես մի օր, մին սհաթ աստված լինեմ է, ինչքան որ հարուստներ կան, ամենից կխլեմ նրանց իլած ու չիլածը ու դ'գիտես ինչ կանեմ։


— Ի՞նշ կանես։