Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարող կատարել։ Հըմ, կմեռնեմ, կսատկեմ, հազար ու մի սատանայություններ կսարքեմ, ուզածս կանեմ։


— Պարզ խոսիր, Սուսամբար, չեմ հասկանում։


— Շատ լավ ես հասկանում։ Ուզում եմ ասել, թե մի աղջիկ, որ ուզենա մի աղի հետ սիլիկ֊բիլիկ անել, ծնողներին այնպես կխաբի, նրանց աչքերը այնպես կկապի և իրան բանը այնպես կդրստի, որ սատանան էլ իր սատանությունով չի իմանալ, ինչպես։


— Մեր քաղաքի աղջկերքը չեն անիթ:


— Հը՜մ, շատերն են անում։


— Ով։


— Ո՞վ. հենց մինը Աշխանանց Զարաֆիլը. վարսը կտրվածն ինչեր չի անում իրանց հարևան Բալասիի հեա։ Հըմ, ի՞նչ է, զարմանո՞ւմ ես, բաս ֆիքրդ ի՞նչտեղ է, էէէ', մեր քաղաքում բաներ են լինում, որ… Սուսամբարը խորհրդավոր կերպով գլուխը շարժեց։


— Դա բենամուսություն չէ՞, Սուսամբար։


— Շատ էլ լավ են անում. մեր հոր ու մոր հախն է։ Ինչ բենամուսություն. հենց քեզ ու Սեյրանին վերցնենք, հազար ինձանից կեղես, ես էլի իմանում եմ, որ դու նրա սրտի, նա էլ քո սրտի մեջն է։ Հիմա որ…


— Կտրիր, կտրի'ր ձայնդ,— ընդհատեց Սուսանը բարկացած, կրկին կարմրելով։


— Ի՞նչ ես նազ ու բազ անում, ճշմարիտ խոսողի փափախը ծակ է լինում, ասում են։


— Հերիք է, լա՞վ։


— Արխային կաց, թե շամբալութից յուղ դուրս կգա, ինձանից էլ խոսք դուրս կգա ուրիշների մոտ քո մասին։


— Թե ինձ սիրում ես, էլ մի՛ խոսի։


— Աչքիս վրա, ես էլ նեղացել եմ, օրն է մթնեց, գնամ տանը թառ լինիմ։ Մնաս բարով, քիչ ֆիքր արա, առանց այն էլ մաշվել ես։


— Գնաս բարով։