Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

VII


Այդ օրից անցել էր մի շաբաթ։ Ուշ երեկո էր։ Բարխուդարը, սենյակում նստած, կար էր անում։ Մուշտարիներից մեկը մտադիր էր երկու օրից հետո ճանապարհ ընկնել ուրիշ քաղաք, նրան պատվիրել էր մի չուխա պատրաստել այդ երկու օրվա ընթացքում։ Բարխուդարը շտապում էր յուր տված խոստումը կատարելու։ որպեսզի ամոթալի չմնա մուշտարու առաջ։


Նրա դեմուդեմ նստած էր խանութի աշակերտներից մեկը և օգնում էր նրան։


Գյուլնազը և Սմբատը, սենյակի մի անկյունը քաշված, նիրհում էին։ Սուսանը կանգնած էր դրսի պատշգամբի վրա:


Ամառային էր այդ երեկոն և հիանալի։ Տասնօրյա լուսինը կապտագույն երկնքում փայլում էր յուր հրճվալի գեղեցկությամբ։ Նրա կապտագույն լուսո շողերը, մեղմությամբ թափվելով ցերեկվա անձրևով, լվացված թթենին երի վրա, շողշողացնում էին թրջված տերևները։ Կիսավեր քաղաքի համեստ բնակիչները վաղուց արդեն փողոցներից քաշվել էին իրանց ապաստարանները։ Տիրում էր մելամաղձային լռություն, որ ոչնչով չէր խանգարվիլ, եթե այս ու այն կողմից ասվեին մի քանի շների հաչելու ձայները։ Իրանց հետքի թաթերի վրա եռանկյունաձև նստած, սրածայր դունչները վեր քաշած, նրանք անախորժ ձայներով ոռնում էին լուսնի վրա։ Ի՞նչ էին պահանջում այդ թշվառ չորքոտանիները պայծառ լուսնից — դա միայն իրանց է հայտնի։ Բայց նրանց անախորժ ձայները խանգարում էին գեղեցիկ գիշերի հրապուրիչ ներդաշնակությունը։


Սուսանը, արմունկներով հենված պատշգամբին, թավշամորթ ծնոտը դրած ձեռների ափերի մեջ, անթյարթ աչքերով կանաչազարդ թթենու խտատերև ճյուղերի միջով նայում էր լուսնին։ Նրա սևագույն, երկայն ու կակուղ մազերրը սփռվելով ողորկ ուսերի վրա, հասնում էին մինչև նազելի կերպով թեքած մեջքը։ Եղանակը բավական ջերմ էր։ Սուսանը կարմիր թաֆտայից կարած բարակ արխալուղի մեջ ցուրտ չի զգում։ Նա նայում է լուսնին և մտածում: Ի՞նշ էր