Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետո իսկույն նա մոռացավ լուսինը, և այս անգամ նրան զբաղեցրին ուրիշ հիշատակներ։ Անցան և այս հիշատակները, նրանց փոխարինեցին ուրիշները: Սակայն սրա բազմաթիվ խառնիխուռն հիշողությանների մեջ կա մի ոսրիշ միտք, որի շուրջը պտտում են մյուսները, որը հանգիստ չի թողնում Սուսանին և որից նրա սիրտը բաբախում է: մի էակի կենդանի պատկեր, որ չի հեռանում նրա աչքերի առջևից: Ահա նա, գլխաբաց ու ոտաբոբիկ դեմ ու դեմ գտնվող թթենու գագաթը բարձրացած, և ճարպիկ կատվի նման բարակ ճյուղերին կպած, յուր փոքրիկ ձեռներով թութ է քաղում։ Նա հագած է սպիտակ չթից կտրած արխալուղ, որի բարակ փեշերը երեկոյան զովարար հողմի թեթև շարժումից օղի մեջ ֆռֆռում են։


— Սեյրան, Սեյրան, պինդ կանգնիր, որ չընկնես.— աղաղակում է ծառի աակից Սուսանը, գլուխը վեր բարձրացրած։


Բայց Սեյրանր չի լսում։ Քաղցրահամ պտուղը գրավել է նրա ուշը, և նա շտապով հատ-հատ պոկելով այդ պտուղը, լցնում է արխալուղի գրպանները։


— Սեյրան, Սեյրան, ինձ համար էլ թութ ածի, մենակ-մենակ մի՚ ուտիլ,— կրկին աղաղակում է Սուսանը։


Սեյրանը դարձյալ ուշադրության չի դարձնում, նա, կարծես, բոլորովին մոոացել էր յուր սիրելի Սուսանին։ Ծառի տակ կանգնած Սուսանի սիրտը քիչ էր մնում տրաքի։ Նա անհամբերությամբ յուր փոքրիկ ուսերր խփում է գետնին ու գեղեցիկ ուսերը թափահարում, սուտ֊սուտ լաց է լինում.— «ըմ, ըմ, չեմ ուզում, ինձ էլ տո՛ւր, ը ը ը ը»։


Վերջապես, Սեյրանը լցրեց յուր երկու գրպանները և արագությամբ ցած իջնելով ծառից, մոտեցավ Սուսանին, որ քաղած թութը նրա հետ բաժանի։ Այս երևակայությամբ էր հափշտակված Սուսանը, երբ հանկարծ յուր աջ ուսի վրա զգաց մի ինչ-որ ձեռի թեթև հարված։


Նրա մտածմունքները փարատվեցին։ Խորը քնից սթափվածի նման արմունկները քաշեց պատշգամբի ճաղերից, իրանն ուղղեց և նայեց հետ։ Նրա դեմ ու դեմ կանգնած էր