մի միջահասակ պատանի, թուխ դեմքով, սև աչք ունքով։ Պատանին գլխաբաց էր. նա հագած էր ամառային կապտագույն թեթև արխալուղ, որի կոճակները բաց էին կրջքի կողմից։
Սուսանը առաջին վայրկյանին չճանաչեց պատանուն և վախեցած կամենում էր ճիչ արձակել։ Բայց մինչև նրա ուշքի գալը, պատանին երկյուղածությամբ, ձայնը փորը գցած, ասաց.
— Սուսան, սո՛ւս, ձայն մի' հանիր, ես եմ։
— Սեյրան, դո՞ւ ես, ինչ ես ուզում, ինչո՞ւ ես եկել այս ուշ գիշերին։
— Սո՛ւս, սուս, բարձր մի' խոսիր, քաշվենք այն կողմը, հետո կասեմ։
Սեյրանը զգուշությամբ բռնելով Սուսանի թևից, տարավ նրան պատշգամբի մի անկյունը, որտեղից չէր երևում սենյակի ներսը։
Սուսանը չհակառակվեց։ Նա գրեթե անգիտակցաբար հետևեց Սեյրանին։ Կարծես, մի ինչ֊որ ներքին անբացատրելի ուժ ստիպում էր նրան հպատակվել պատանուն։
— Ինչ որ ասելու ես, շուտ ասա ու գնա։
— Մի քիչ համբերիր, շունչս տեղս գա, հետո,— ասաց Սեյրանը, խոր շունչ քաշելով։
— Մայրս դուրս կգա, կտեսնի, էլ վա՛յ իմ հալին, շո՛ւտ ասա։
Սուսանը սկսեց դողալ։
— եկել եմ քեզ տեսնելու։
— Վախենսոմ եմ, Սեյրան, լավ ժամանակ չես եկել։
— Ուրիշ ժամանակ չէի կարող։ Սիրտս ուզում էր տրաքի, որ քեզ այս քան ժամանակ չէի տեսնում։ Քանի անգամ ուզեցել եմ թաքուն, գողի պես, քեզ մոտ գալու, բայց հարմար ժամանակ չեմ գտել։ Ինչպե՛ս ես, Սուսան, ասա տեսնեմ։
— Սուսանին գցել են տուն ու դռները երեսին կապել, էլ նրա երեսը չես կտրող տեսնիք, մինչև… մինչև…
— Մինչև մեր պսակվելը, չէ՞, ի՞նչ են խոսում ծնողներդ, ե՞րբ պիտի նշանդրեք անեն։
— Դա չեմ իմանում, բայց մի բան եմ նկատում, Սեյրան, հոր ու մորս մեջ: