կընկնես։ Սեյրան լակոտ, մեծ թիքադ ականջդ կթողնեմ»,— ասաց Բարխուդարը և շարունակեց յուր ճանապարհը։
Հալրապետը, գնալիս, ճանապարհին ինքն իրան խոսում էր, զանազան հիշոցներ էր տալիս, հայտնի չէր ում, և ձեռներով ու գլխով անսովոր շարժումներ անում։ Անցորդները տեսնելով նրան, կանգնում էին ու մտիկ անում զարմացած, «գժվե՞լ է էս մարդը, ինչ է» կրկնելով։
Վերջապես, Հայրապետը հասավ տուն։ Սեյրանը տանը չէր։ Հայրապետը մտավ խոհանոց Մարիամ բաջուն տեսնելու, բայց նրան ևս այնտեղ չգտավ։ Նա կամեցավ անմիջապես գնալ Բարխուդարանց տուն, բայց հետո փոշմանեց և, մի քանի քայլ չանցած, կրկին վերադարձավ յուր սենյակը։
Քառորդ ժամից հետո ներս մտավ Մարիամ բաջին։
— Քեզ նման կնկա սիրտը պիտի հանեմ, շամփրին քաշեմ ու թեժ կրակի վրա դեն խորովեմ, դեն խորովեմ, որ բալքա սիրտս հովանա,— գոռաց Հալրապետը, հարձակվելով լուր ամուսնու վրա։
Մարիամ բաջին իսկույն հասկացավ նրա բարկության պատճառը։
— Ես ի՞նչ մեղավոր եմ, այ մարդ, որ իմ գլուխս ես ծակում։
— Բաս ես եմ ծնե՞լ էն լակոտին, հըմ, ես եմ ծնե՞լ։
— Ծնողը ի՞նչ հող ածի գլխին։
— Սև հող։ Մեղավորը դու չես, բաս ո՞վ է։ Դու չե՛ս, որ նրա հետ աղաչանք-պաղատանքով ես խոսում. դու չես, որ փայտը ձեռս վերցնելիս, գլխապատառ մեջտեղ ես մտնում, որ ես էն, էն շնին չի խրատեմ։ Հըմ, գնա', դեհ հիմա սաղ քաղաքում խայտառակվիր, ըը՛ը ես քո էդ, էդ, էդ, մեղա քեզ, տեր ամենակարող, հը՞մ, ասա, տեսնեմ, ինչո՞ւ ես ծնել։
Հալրապետը, վերջին հարցը կրկնելով, ուսերը վեր քաշեց, մոտեցավ Մարիամ բաջուն, բռնեց նրա թիկունքից և սկսեց թափահարել, անդադար կրկնելով. «ինչո՞ւ ես ծնել»։
— Խաթի բալի մեջ չընկա՞նք։ Այ մարդ ֆիքր արա, տես ինչե՞ր ես դուրս տալիս, խելքդ ո՞րտեղ ես թողել։
— Խելքս փափախիս տակն է։ Մին էլ եմ հարցնում,