Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարխուդար, համբերիր ու կտեսնես է թե ես նրան ինչպես շանսատակ կանեմ։ Մեղավորը դու ես, Բարխուդար, որ ես նրան ուսումնարան տվեցի։

- Ես եմ մեղավորը՞։ Լեզուդ կապիր, թե չէ… դեհ, սուս, սուս, Հայրապետ , ինչ որ է, էլ օրես դեն երկար խոսելն ավելորդ է։ Լա՛վ լսիր ես եկել եմ քեզ ասելու, որ էսօրվանից դեն քեզ հետ բան չունիմ, պրծավ, գնաց։ Դու ես իմանում, ինչ որ ուզում ես արա՛։ Էլ ո՞չ ես, ո՞չ դու։ Տերը քեզ հետ։

Ավարտելով յուր խոսքերը, Բարխուդարը քայլերն ուղղեց դեպի դռները։ Հայրապեաը, որ երբեք չէր սպասում, թե բանը այդպիսով պիտի վերջանա մնաց տեղն ու տեղը անշարժ։ Նա անմիտ դեմքով, ձեռներն առաջ տարածած, մեջքից քիչ ծռված, նայում էր Բարխուդարի հեռացող քայլերին։ Նա կամեցավ այդ վայրկյանին մի բան խոսել կամ գոռալ, խնդրել, աղաչել Բարխուդարին, առաջը կապել, որպեսզի չթողնի դուրս գնալու, բայց չկարողացավ։ Ինչպես կար, այնպես էլ մնաց, մինչև որ Բարխուդարը մի ոտը դուրս դրավ։ Այստեղ միայն մարդը ուշքի եկավ, ձգեց գդակը մի կողմ, վազեց դեպի դռները և երկու ձեռներով գրկեց Բարխուդարի մեջքից։

— Բաց թո՛ղ, թե չէ՛...

— Բարխուդա՛ր, Բարխուդա՛ր, քեզ հետ կերած աղ ու հացը աչքերս կքոռացնեն, թե Սեյրանի նման լակոտի խաթրու ես քեզանից խռովեմ։ Կանգնի՛ր, կանգնի՛ր, Բարխուդար։

Բարխուդարը կանգնեց, երեսը շուռ տվավ դեպի յուր հարևանը, նայեց վերջինի աղերսող դեմքին, նայեց, իսկույն գլուխը թեքեց կրծքին և երկու ձեռներով սեղմեց նրան։

Չէ՞ որ Բարխուդարը խոսք է տվել, երդում է կերել այդ մարդու հետ մինչև յուր կյանքի վերջը բարեկամություն պահել։ Հիմա ի՞նչ է անում, ի՞նչ է անում ոտը դուրս է դնում նրա տանից, որ էլ մինչև հավիտյան ներս չդնի։ Մի՜թե այդ թքածը լիզել չէ։ Բայց ո՞վ է մեղավոր, Բարխուդարը՞։ Ինչո՞վ։ Բաս նրա նամու՞սը, տափը կոխի՞, ցեխի մեջ շպրտի՞, ոտնակոխ անի՞։ Չէ, այս անկարելի է, անկարելի է, որ «Սեյրանի