Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարխուդարը այդ արել է պատահած անցքերից հուզված լինելով, թարմ տպավորության ներքո, առանց մտածելու։ Սակայն անցան շաբաթներ, անցավ մի ամիս, վերջապես երկու, երեք ամիս, և Գյուլնազը տեսավ, որ յուր ամուսինը չի կոտրվում։ Վերջապես մի օր նա վճռեց համարձակորեն խոսել նրա հետ, մտաբերելով նրան յուր երդումը և Սուսանի ու Սեյրանի մասին տված հաստատ խոսքը։ Այս խոսակցության հետևանքն այն եղավ, որ մյուս օրը Բարխուդարը վարձեց մի որմնադիր և պատվիրեց յուր տունը Հայրապետի տնից գավթի կողմից բաժանող պարսպի փլատակված մասը նորոգել։ Այդ մի թշվառ օր էր, նամանավանդ Մարիամ բաջու և Գյուլնազի համար, որոնք իրանց ամուսիններից գաղտնի միանալով, երկար ու բարակ «ախ ու վախ» քաշեցին, արտասվեցին և հեռացան իրարուց։

Այս հանգամանքը, այսինքն պարսպի վերանորոգումը, կրկնապատկեց Սեյրանի հուսահատությունը։ Նա, որ նույնպես Բարխուդարի կողմից սպասում էր կամավոր հաշտության, այժմ տեսնելով, որ ամեն ինչ վերջացած է, մնաց շվարած։

Ուրեմն Սուսանին ուժով նրանից խլեցին։ Նա այլևս յուր սիրեցյալի երեսը չի տեսնելու։ Բայց ինչ է մտածում ինքը Սուսանը նրա մասին։ Պետք է նրա հետ խոսել։ Սակայն ի՞նչպես տեսնել նրան, ցերեկները դուրս չի գալիս, գիշերներն էլ նույնպես փակված է։ Մի՞թե հավիտյան զրկվեց Սուսանից, մի՞թե այլևս չի՞ տեսնելու նրա գեղեցիկ դեմքը, չի՞ լսելու նրա քաղցր ձայնը։ Ինչպե՞ս, ո՞վ է ասում։ ՉԷ, հենց այս շաբաթ, հենց այս քանի օրերս Սեյրանը պիտի տեսնե նրան, պիտի իմանա նա էլ տանջվում է, թե չէ։ Ախ, եթե Սուսանը նրան սիրում է, նա գիտե ինչ կանե։ Ի՞նչ կանե։ Եթե Բարխուդարը չկոտրվի, նա Սուսանին կփախցնի։ Բայց ոչ, ոչ։ Նախ հարկավոր է աշխատել, որ բանը խաղաղությամբ վերջանա։

Այս մտածմունքներով էր զբաղված Սեյրանի գլուխը նույն օրերը, երբ որմնադրի ձեռքի տակ չարագուշակ պարիսպն արագ-արագ բարձրանում էր։ Սեյրանը հանգստություն չուներ, գիշեր ու ցերեկ մտածում էր Սուսանի մասին, մտաբերում էր այն երեկոն, երբ վերջին անգամ խոսելով