Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թաղիադյանի «Ցուցակ աղխից վերնագրով երգիծաբանական ոտանավորը, գրված 1833 թվականին։ Հրատարակիչն ասում է, թե առանց որևէ փոփոխության է տպվել այդ ոտանավորը։ Եվ ուրիշ կերպ նա չէր կարող տպել, հակառակ դեպքում ոտանավորի հումորը կարող էր թուլանալ։ 1833 թվականին հայոց ծայրագույն կաթողիկոսը Թաղիադյանին Արարատյան ճեմարանի վարդապետ է նշանակում և տալիս նորան մի սենյակ յուր կահ-կարասիքով.

Դռանս վրա վտակ չր կեր.

թրզեն էլ իսպառ կոտրած էր.

Տասն օրեն հետ ղֆիէ տվին.

Զրզեն էլ Աստուծո թողին։

Երեք դազ օթախիս կեսը

Ծածկում այս փնթի խսիրը

Իսկ մյուս կեսն դաղ ու կես

Մեռելոտի հին կարպետը։


Հետո տալիս են վարժապետին մի կեղտոտ «եքա» (մեծ) խալի, մանգաղի նման ծուռ մի «կառավաթ» բարձր ոտքով, որի վրա բարձրանում էր սանդուխտով։ Բայց.

Թող էս մնա, դեռ բան շատ կա,

Ինձ մին եքա կյուկյում տվին.

Որ թե տասը թայ իլղուն դնա

Տաք ջուր չի հասցնիլ չային։

Երեք ջուխտ չանկալ-դանակ,

Ամեն մինն մին֊մին բաբաթ,

Որ իրանց օղկյա ձևերով

Ըլնում են իմ տան զարդարանք,

Թե օխտը Քուրդ, օխտը Եզըդի

Մին բրդած մածնում ժողովին

Ամենն իր պոչիկ գտալը

էսքան զանազան չի տեսնի։


Առհասարակ այս սրամիտ ոտանավորը, մի ճիշտ, կեն- 100