Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Հասո»֊ն երևակայական, տհաս, կյանքից հեռու, ուրեմն անբնական մի բան է, գործող անձինք մարդիկ չեն, այլ մարիոնետներ, որոնց յուր քիմքի համեմատ այս կամ այն կերպ շարժում է հեղինակը։ Մի բան, որ կարող ենք ասել հօգուտ պ. Չուբարի, այն է, որ նա ունի բավական սահուն ոճ, թեև այսպիսի ռուսաբանություններով լի. «նրա մեջ խոսեց այդրոպեին դառն փորձերի ձայնը»— В эту минуту в нeй заговорил ГОЛОС ГОРЬКИХ ОПЫТОВ.» (տես եր. 95)։

♦ «Լավ բժշկեցին» պատկերի մասին չարժե երկար խոսել։ Մի արհեստավոր ծերունի ունենում է մի հիվանդոտ երվակայություն ունեցող աղջիկ։ «Գրբացը» այնքան ծեծում է ծերունու աղջկան, որ սա հոդին փչում է։

Յուր 32 երեսից բաղկացած դրվածով հեղինակը հայտնում է մեղ, որ «գրբացները» մեր գռեհիկ ժողովրդի մեջ բժիշկների դեր են կատարում և ծեծելով սպանում են իրանց «պացիենտներին» (հեղինակի բառն է)։ Մենք դեմ չենք պաբոնի ասածին, բայց նորա գրած պատկերը մեզ վրա այն տպավորությունը գործեց, որ կարող է գործել մի վեց տարեկան մանուկ յոթ գլխանի հրեշների մասին խոսելիս։

«Հանդես»-ի երկրորդ գրքում բավական մեծ տեղ են բըռնում բանաստեղծությունները։ Մոտ 21 ոտանավոր կա այդ գրքի մեջ։ Ինքնըստինքյան ոտանավորները զուտ գրականական ժողովածուների զարդն են, առանց որի նոքա կարող են զուրկ լինիլ իրանց ներքին հավասարակշռությունից։ Բայց հրատարակիչ֊խմբագրի գրական ճաշակի համար մի փորձաար է ոտանավորների ընտրությունը։ Պետք է շատ զգույշ լինել այս դեպքում, որպեսզի հրատարակության արժանավորությունը ընթերցողի աչքում չնսեմանա։ Բանաստեղծությունից զուրկ արձակ դրվածքը ձանձրալի է, իսկ բանաստեղծությունից և մտքից զուրկ ոտանավորը՝ ծիծաղելի։ Որքան ուրեմն ճաշակ և փույթ պետք է ունենա հրատարակիչը զուտ բանաստեղծականը ընտրելու ժամանակ։

«Հանդես»֊ի մեջ կան մի քանի ոտանավորներ, որոնք իրանց խրատական իմաստով, սրամտությամբ կամ տենդենցիայով շատ համակրելի են։ Աննկարագրելի հաճությամբ կարդացինք այս ոտանավորների մեջ մանավանդ հանգուցյալ