Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գելի տիկին Սաթենիկ Չմշկյանից, որի բեմական շնորհն արդեն հայտնի է, կոմեդիային մասնակցողները բոլորը թատերասերներ էին։ Տիկին Արասխանյանը, առանց չափազանցության կարելի է ասել, «Վարժուհու» գլխավոր և պատասխանատու դերում հիանալի էր։ Նորա խաղը բնական էր և բեմական, երկու պայմաններ, որ շատ թատերասերների չէ հաջողվում միացնել։ Գովելի Էր նույնպես և Պ. Թարխանյանը Ազիզյանցի գերում, որ նա սկզբից մինչև վերջը կատարեց հաջողաբար և խելացի։ Պ. Թավարբեգյանն ընդհանրապես լավ էր, միայն նորա շարժումները տեղ֊տեղ շատ ազատ էին, մանավանդ ուսերի շարժումները։ Օր. Սաթենիկ Սահակյանը ցույց տվեց բեմական ընդունակություն, թեև պառավ կնոջ դերը անհարմար էր նորա գեղեցիկ տեսքին և երիտասարդ հասակին։

Մյուս խաղացողները՝ օր. Միքայելյանը և պ.Հարությունյանը բավական նպաստեցին պիեսի հաջողությանը։

Թատրոնը կիսից ավելի դատարկ էր։ Օթյակները գրեթե թափուր էին։ Թիֆլիզի հարուստ դասակարգը միանգամայն բացակա էր։ Ներկա էր հայ գործող ինտելիգենցիան։ Ինչպես երևում է, պ. Չմշկյանի նման գործիչներին արժանավոր կերպով վարձատրելու համար Թիֆլիզի հայ հասարակությունը դեռևս շատ տհաս է։

ՄԻ ԱՌԱՋԱՐԿՈԻԹՏՈԻՆ

Այսօր պետք է կայանա հայոց դրամատիկական ակումբին ընդհանուր ժողովը։ Երեք-չորս տարվա համառ լռությունից հետո, անունով միայն գոյություն ունեցող այդ ընկերության ղեկավարները, վերջապես, վճռել են իրանց երեսը ցույց տալ հասարակությանը։

Կլուծվի՞, արդյոք, ակումբի ապագա գոյության խնդիրը, թե՞ այս անգամ էլ կհետաձգվի անհայտ Ժամանակների չգիտենք։ Սակայն այսօրվա ժողովը առիթ է տալիս կրկին անգամ ասպարեզի վրա դնել այն հարցը, թե արդյոք առաջիկա սեզոնին Թիֆլիզի հայ հասարակությունը բախտ կունենա