Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդպես , ես ասպարեզ հաների իմ աշխատությունը, միևնույն ժամանակ հուսալով, որ եթե չգտնվի մեկ-երկու անաչառ քննադատ, հասարակությունը չեզոք է, նա կարող է արժանավորության չափ գնահատել իմ գործը։ Ես հույսերս արդարացան, հասարակությունը ինձ վարձատրեց նույնիսկ իմ պիեսի արժանավորությունից էլ ավելի։ Գրականությանը մոտիկ անձինք շատ ճշգրիտ նկատողություններ արեցին «Իշխանուհու» գլխավորապես բեմական թերությունների մասին։ Ես ընդունեցի այդ նկատողությունները ուրախությամբ և պետք է ղեկավարվեմ նրանցով «Իշխանուհի»-ն բեմական տեսակետից փոփոխելու ժամանակ։ Այդ տեսակ փոփոխություն ոչ մի հեղինակի համար անպատվաբեր չէ, այլ ընդհակառակը՝ շատ կարևոր։ Նույնիսկ հայտնի դրամատուրգները իրանց պիեսները անընդհատ փոփոխեք են։ Նույնը անում է և մեր հայպելի պ. Սունդուկյանցր, քսան տարի սրանից առաջ գրած և հարյուրավոր անգամ ներկայացրած իր պիեսները ենթարկելով փոփոխությունների։ Դյումա-որդին մինչև այսօր էլ իր «Կամելազարդ տիկնոջ» տարեկան ծախքը անընդհատ ավելացնում է, որքան ավելանում է Փարիզի կոկո տների շռայլությունը։

Ուրեմն ես շատ հեռու եմ իմ «Իշխանուհի»-ն մի անսխալ գրված համարելու հավակնությունից։ Նա ունի բեմական շատ թերություններ, որոնք միմիայն ներկայացման ժամանակ աչքի ընկան և ուրիշ կերպ էլ չէր կարող լինել, քանի որ բեմական գրվածքի թերությունները միմիայն բեմի վրա կարող են աչքի ընկնել։

Անաչառ քննադատը, դիտելով և լսելով իմ պիեսը, պետք է բարեխղճությամբ մատնացույց աներ նրա թերությունները, միևնույն ժամանակ հարկավ չմոռանալով նրա արժանավորությունները։ Բայց ինչպե՞ս կարող է մի ռեցենզենտ անաչառ լինել, քանի որ նա գալիս է թատրոն մի խոշորացույց աչքին պահած, որպեսզի տեսնի պիեսի միայն և միայն թերությունները։ Հոգեբանական անժխտելի մի օրենք է, որ երբ մի մարդ մյուսի դեմ լարված է թշնամաբար, երբեք նրա աչքերը չեն տեսնի հակառակորդի արժանավորությունները, այլ ընգհտ-