Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրեշտակ չէ, այլ ժամանակակից զգայուն, համեստ, ամոթխած, յուր պատվի վերաբերմամբ բծախնդիր հայուհու կատարելատիպը։ Արծրունին զարմանում է, որ այդ կինը մինչև վերջը սիրում է յուր անառակ ամուսնուն։ Ոչ, չէ սիրում նրան, այլ նա ցավում է յուր կորցրած ցնորքների մասին, վշտանում է իր երևակայած և վերջը խորտակված երջանկության մասին։ Դա սեր չէ, այլ հուսահատ արարածի հոգու վերջին տառապանք։ Եթե Հեղինեն յուր եղբորը չի թույլ տալիս կռվել իր ամուսնու հետ, ոչ այն պատճառով, որ սիրում է վերջինին, այլ խնայում է յուր եղբորը և, վերջապես, այդ կովից մի լավ հետևանք չէ սպասում յուր մասին։

Արծրունին ասում է, թե ես մեղանչել եմ ժառանգականության օրենքի դեմ, մի «անպիտան, գող, հարստահարող, վաշխառու, ավազակ մարդու զավակներին ներկայացնելով որպես երկու հրեշտակներյ» (Հեղինե և Գարեգին)։ Նա նախատում է ինձ, որ ես ծանոթ չեմ աշխարհահռչակ Լոմբրոզոյի սիրուն հետազոտության, նույնպես և Զոլայի Ռուգոն-Մակարների հետ։ Բարեբախտաբար ես ծանոթ եմ և կարդացել եմ Լոմբրոզոյի հետազոտությունը, իսկ Զոլայի դրվածքները, եթե Արծրունին կարողացել է զվարճության համար, ես ուսումնասիրել եմ արհեստիցս ստիպված։ Թե մեկը և թե' մյուսը կամենում են ապացուցանել, որ շատ հոգեկան հատկություններ ժառանգական են, թե՛ լավ և թե վատ ինստինկտները, այո, ժառանգաբար անցնում են սերնդից սերունդ։ Բայց անցնում են այն հոգեկան հատկությունները, որոնք արյուն և մար if ի ն են դարձել մարդկանց համար։ Իսկ Արծրունու ասածից դուրս է գալիս, որ եթե մի մարդու հայրը վաշխառու և գող է եղել, որդին էլ նույնը պետք է լինի։ Զարմանալի թեթև հասկացողություն մի փիլիսոփայական թեորիայի մասին։ Ոչ երբեք։ Նախ և առաջ՛ Ժառանգականությունը շատ հաճախ խնայում է մի, մինչև անդամ երկու սերունդ։ Օրինակ, եթե մի մարդ ունեցել է հոգեկան մի արմատական հիվանդություն, նրա որդին, մինչև անգամ թոռը, լինում են բոլորովին առողջ և հ անկարծ այդ հոգեկան հիվանդությունը երևան է գալիս երբորդ, չորրորդ սերնդի մեջ։ Երկրորդ կրկնում ենք, ժառանգաբար անցնում են արմատական հատկությունները և ոչ