Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի բան և միմիայն մի բան Արծրունու քննադատության մեջ ճիշտ է, և ես ընդունում եմ նրա նկատողությունը ուրախությամբ։ Այդ այն է, որ «Իշխանուհու» հենը առաջին գործողությունից սկսվում է դրաման։ Այո, այո գործողությունը պետք է մի փոքր փոխել։ Բայց սխալ է Արծրունու այն համեմատությունը, որ անում է դրամայի և կոնցերտի մեջ ։ Մի կոնցերտ կարող է բաղկացած լինել շատ և երաժշտական տարրեր, ուրախ և տխուր կտորներից, բայց դրաման և վեպը ներկայացնում են ամբողջություն։ Ի նչ կասեիր, պ. Արծրունի, եթե դուք քննադատեիք Դոստոևսկու գրված բները, որ համարյա բոլորն էլ տխուր սկսվում են և տխուր վերջանում։ Ինչ կասեիք նրա «Преступление к наказание» վեպի մասին, որ սկզբից մինչև վերջը տխուր և սիրտ տոչորող տես արաններից է բաղկացած։ Հուսով ես, որ դուք նրա գրվածքը կոնցերտի հետ չէիք համեմատիչ։

Արծրունին իր երևելի քննադատությունը վերջքյցնում է հետևյալ տողերով։

«Մենք չենք կարծում, որ Շիրվանզադեի «Իշխանուհիս պիեսան որևէ ժամանակ նորից խաղացվի, Բայց վստահությամբ կարող ենք ասել, որ այդ առաջին և գուցե վերջին ներկայացման ժամանակ մեր թատրոնական խմբի դերասաններն ու դերասանուհին՛երն արեցին, ինչ որ կարողացան, որպեսզի փրկեն պիեսան կատարյալ և վերջնական անկումից))։

Ես համոզված եմ, պ. Արծրունի, որ դուք ձեր ամբողջ քննադատությունը դրել եք հենց այդ տողերի համար, այսինքն՝ դուք հոդով ցանկանում եք, որ իմ պիեսը այլևս չներկայացվի։ Հասկանալի է այդ ցանկությունը, ես հավատացած եմ, որ եթե հայ գրականության վիճակը կախված լիներ՝ այս կամ այն հայ հեղինակից կամ խմբագրից, յուրաքանչյուրը մեզանից գրչի մի հարվածով կջնջեր ամբողջ գրականությունը— և կթողներ միայն իր և իր հեղինակության կամ լրագրի անունը։ Բարեբախտաբար նախանձի ոգին ամենահաղթ է» յուրաքանչյուր հեղինակի պաշտպան կա մի անկողմնապահ հասարակություն, որ միշտ նրան կարող է գնահատել և խրախուսել…