Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

«Պատկանյան» ազգանունը հայերին ծանոթ է վաղուց, այն ժողովրդական ություն էր վայելում դեռևս հանգուցյալ բանաստեղծի գրական ասպարեզ մտնելուց առաջ։ Պատկանյաններից մեկը, եթե չեմ սխալվում բանաստեղծի քեռին՝ Միքայել Պատկանյանը 1845 թվականին հայ պարբերական մամուլի սկիզբը դրեց՝ Թիֆլիս քաղաքում հիմնադրելով գրաբար տպագրվող քաղաքական-գրական մի լրագիր «Կովկաս» անունով։ Մի քանի տարի հետո մի այլ Պատկանյան, բանաստեղծի հայրը՝ Գաբրիել քահանան առաջին անգամ աշխարհաբար լեզվով Պետերբուրգում սկսեց հրատարակել «Արարատ» լրագիրը, որը սակայն երկար գոյություն չունեցավ։

Բանաստեղծ Ռափայել Պատկանյանը ծնվել է 1830 թվականի նոյեմբերի 8-ին Դոնի Նախիջևանում, հետևաբար նա մահացել է 62 տարեկան հասակում։ Նախնական կրթությունը Պատկանյանն ստացել է իր հոր մասնավոր ուսումնարանում, ուր, ի միջի այլոց, նա լավ սովորում է գրաբար, որը նոր գրական հայրենիքի հիմք է հանդիսացել։ Այս ուսումնարանից հետո Պատկանյանը մեկնում է Մոսկվա և ընդունվում Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանը։ 1850 թվականին նա գալիս է Թիֆլիս, ուր միառժամանակ ուսուցչություն է անում Ներսիսյան հոգևոր դպրոցում։

Երկու տարի անց նա թողնում է ուսուցչի մասնագիտությունը և վերադառնում Ռուսաստան ուսումը շարունակելու նպատակով։ Հրապուրված լինելով Աբովյանի, Նազարյանի և ուրիշների օրինակով, որոնք գերմանական կրթությունը գերադասում էին ամեն մի այլ կրթությունից՝ Պատկանյանը 1852 թվականին ընդունվում է Դորպատի համալսարանը։ Մի քանի տարի հետո նա փոխադրվում է Պետերբուրգի համալսարան, ուր և ավարտում է ուսման լրիվ դասընթացը։

Փոքր հասակից արդեն Պատկանյանը ի հայտ է բերում բանաստեղծական շնորհք։ Պատմում են, որ դեռևս իր հոր դպրոցում նա հաճախ փոքրիկ երգիծական բանաստեղծություններով ճարպկորեն ծաղրում էր բոլոր նրանց, ում չէր համա՛լրում։ Համալսարանում նա բաննստեղծություններ էր