թեև գործ չէ թույլ է թե′ գրական ֊ գեղարվեստական և թե′ թեմական տեսակետից։
Ինչ վերաբերում, է «Մուրճ» ամսագրի մյուս «պոետներին», ապա նրանց մասին դժբախտաբար որևէ լավ բան ասել չենք կարող։ Դրանք կամ Նադսոնի վատ ընդօրինակողներ են կամ անշնորհք հանդաստեղծներ, որ անվերջ նվում են ինչ֊որ շինծու տվայտանքներից, անվերջ տրտնջում՝ «չար բախտից»։
Ահա այսպիսիք են մաքուր գրականության տեսակետից այն ինքնուրույն ստեղծագործությունները, որոնք մինչև այժմ, չորս տարվա ընթացքում հրապարակ են եկել «Մուրճում»։ Պ. Արասխանյանցը հակառակ «Փորձ» ամսագրի խմբագրի չի ընկնում գրական հայտնի անունների հետևից։ Եվ գուցե լավ է անում նա, քանի որ անունների հետևից ընկնելը հաճախ վատ է անդրադառնում գրականության զարգացման վրա, դրանով նոր տաղանդներին հնարավորություն չի տրվում ի հայտ բերելու իրենց ուժերը, գրականությունը զրկվում է թարմ հոսանքից և, հասկանալի է, որ կարող է նույնիսկ խամրել։ Բայց, այնուամենայնիվ, հարկ չկա սկսնակներին չափից ավելի երես տալ. պետք չէ բազմաթիվ անշնորհք գրչակների մոլուրության մեջ գցել իրենց կարծեցյալ գրական ընդունակությունների վերաբերյալ։ Այս դիտողությունն ամբողջությամբ «Մուրճին» չէ, որ տրվում է։ Քանի որ վերջինս, եթե իր գոյության առաջին երկու տարում լավ ստեղծագործությունների հետ միասին երբեմն հրապարակում էր նաև վատերը, ապա վերջին ժամանակներս սկսել է անհամեմատ ավելի խիստ վերաբերել սկսնակներին։ Համենայն դեպս այդ խստությամբ ենք մենք բացատրում այն տարօրինակ երևույթը, որ անցած 1892 թվականին ամսագրում, չհաշված բանաստեղծությունները, երևաց միայն մի, այն էլ շատ փոքր պատմվածք՝ «Ջութակը»։
Հայց ինքնուրույն արձակ ստեղծագործությունների բացակայությունը լրացվեց թարգմանական գործերով։ Վերջիններիս մեջ աչքի ընկնող տեղ է գրավում լեհ գրող Սենկևիշի «Առանց դավանանքի» հայտնի վեպը, որի առաջին երկու մասերն արդեն տպագրվել են, իսկ երրորդի և վերջինի տպագրությունը հետաձգված է 1893 թվականին։ Վեպը թարգմանված է