չափ լամ ծանոթ կենցաղագիր։ Դժբախտաբար նույնը չի կարելի ասել «Մուրճի» մյուս կենցաղագրի՝ պ. Ատրպհտյանի մասին, որը տվել է մի ծավալուն աշխատություն, այո, աշխատություն և ոչ թե վեպ, «Խև Կարապետ» վերնագրով, որը ընդարձակ տեղ է գրավում հանդեսի հրատարակության առաջին տարվա համարներում։ Հեղինակը փորձել է պատկերել տաճկահայերի տնտեսական և քաղաքական վիճակը, բայց չունենալով նկարագրելու բավականաչափ շնորհք, նա չկարողացավ իր վրա գրավել հասարակության ուշադրությունը։
Բացի թվարկված ինքնուրույն արձակ ստեղծագործությոլններից, «Մուրճում», նրա գոյության չորս տարիների ընթացքում լույս տեսան նաև մի քանի այլ վիպակներ ու պատմրվածքներ, որոնք սակայն որևէ բանով աչքի չընկան։ Հանդեսում ամենից ավելի աչքի էին ընկնում պ. Պռոշյանի «Ցեցեր» և «Բղդե» բավականին մեծածավալ կենցաղային վեպերը։
«Մուրճում» բանաստեղծություններ տպագրող բազմաթիվ անձանցից առայժմ ընթերցող հասարակայնության ուշադրությանն են արժանանում երկուսը՝ պ․ պ. Հով. Թումանյանցը և մասամբ Լ. Մանվելյանցը։ Առաջինի մի ամբողջ շարք մեծ ու փոքր բանաստեղծությունների մեջ հանդիպում են նաև այնպիսիները, որոնք զուրկ չեն պոեզիայից։ Նրանցում տեղ են գտել անկեղծ զգացմունքներ և ազնիվ պոռթկումների փայլա տակումներ։ Ափսոս միայն, որ ձևի տեսակետից նրանք բոլորը խիստ կաղում են. չկա նրանցում պատկերների առատություն և հեղինակը, հաճախ շատախոսության մեջ է ընկնում։ Պ. Մանվելյանցի բանաստեղծություններում ոճն ավելի կատարյալ է, հանգերը հարթ, բայց չկա այն բնականությունն ու պարզությունը, որոնք պ. Թումանյանցի բանաստեղծությունների հիմնական արժանիքներն են։ Հեղինակի պատկերները բավական շաբլոն են՝ «ճախրող արծիվ», «Փոթորկահույզ օվկիանոս» և այլն։ Այդուհանդերձ պ․ Մանվելյանցի բանաստեղծությունները կարդացվում են ոչ առանց հետաքրրքրության։ Այդ համեմատաբար երիտասարդ հեղինակը, ի միջի այլոց, նույն «Մուրճում» հրապարակել է մի ամբողջ պատմական ողբերգություն («Տիգրանուհի»), գրված չափածո,