Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրվածքի իրականության, հաճախ տեսնում ես գրքի սկզբում ավելացրին մի առաջաբան, թե լսեց′ք, վեպիս նյութը ամբողջապես վերցրած է իրական կյանքից։ Այդ հիշեցնում է այն անշնորհք նկարչին, որը յուր նկարի տակ դնում է՝ «պատկերս այս ցուցանե զաքլարս…», հավատացած լինելով, որ յուր նկարը ոչ մի թռչունի նման չէ։

Ահա այդպիսի մի վեպ, հոդվածիս սկզբում դրած վերնագրով, հանդիպեց մեզ այս օրերս։ Հեղինակր, Լումա (Ս․ Ս․ Նազարյանց), ինչպես երևում է վեպի հառաջաբանից, մի գրաշար է։ Ուրեմն վերոհիշյալ ախտը այժմ մուտք է գործել մեր տպարանները և աշխատվում է խեղճ գրաշարներին ևս խելքից հանել։

Լումայի վեպի չոր բովանդակությունը հետևյալն է։ Թիֆլիսեցի Մաբկոս աղան, ինչպես ասում է հեղինակը, «սկզբից տերության մի արդյունավոր պաշտոնի մեջ ծառայելով, զանազան հափշտակություններով մեծ հարստություն գիզելուց հետո, թողել էր ծառայությունը, իսկ այժմ մի եկեղեցվո երեցփոխ էր»։ Նա եկեղեցվո բակում կապալով տալիս է մի քանի սենյակներ՝ կապալառու Սահակին, որը վեպի հերոսների մեկն է։ Սահակը մի անգրագետ, նահապետական մարդ է։ Վերջացրած լինելով յուր կապալը, նա Մարկոս աղայից պիտի ստանար հինգ հազար ռուբլի։ Մարկոսը ուզում է այդ գումարը կուլ տալ, վասն որո հեղինակը, որպեսզի այդ հաջողեցրած լինի, մի ձմեռային երեկո Սահակին ու նորա աղջկա փեսացու՝ Ալեքսանդրի հորը, տեր֊Պետրոսին հարբերնում է։ «Սուրի պես կտրող ցրտի դեմ» կռվելով և «կես արշինի բարձրության ձյունի մեջ նստելով…», այդ երկու հարբածներին հեղինակը ուղարկում է Մարկոս աղայի մոտ։ ճանապարհին տերտերը Սահակին համոզում է հարբած դրության մեջ հաշվի չնստել Մարկոս աղայի հետ, որովհետև նա մի խարդախ մարդ է, կխաբի։ Սահակը հակառակում է, թե Մարկոսը եթե վատ մարդ լիներ, նորան երեսփոխան չէին ընտրիլ, և ինքը եպիսկոպոսի սերը չէր Վայելի։ Տերտերը սկսում է հաստատելէ թե եպիսկոպոսն էլ «կաշառակեր, փառասեր մարդ է»։ Այդ ժամանակ նոքա հասած են լինում Մարկոսի տան դռներին։ Եպիսկոպոսը և Մարկոսը, որի տան