Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոտառություն, յուր պահանջները մամուլի մեջ չի արտահայտիր Այլ խոսքով ասած, քանի որ այդ դասը չի աշխատիլ դրականության վրա ունենալ այն փոխադարձ ներգործությունը, որի մասին վերը խոսեցինք համառոտ կերպով։ Իսկ թե ինչ եղանակով և ինչպես պետք է արտահայտվին այս պահանջները, այս մասին կխոսենք մի ուրիշ անդամ։

ՄԻ ՆԿԱՐ

Մեր շնորհալի նկարիչ պ. Բաշինջաղյանի բեղմնավոր վրձինը հանգստություն չունի։ Շրաբաթ չի անցնում, որ նա մեզ չտա իր տաղանդի մի նոր արտադրությունը։ Այս օրերս նա դարձյալ հանդես է հանել մի նոր նկար պ. Տեր-Լովսեփյանցի ծխախոտի խանութում։ Լրացած լուսինը թեթև ամպերի միջից սփռել է իր կա թնա գույն լուսո ճառագայթները սրընթաց Թերեքի մակերևույթի վրա և այնտեղ գոյացրել բյույրավոր ադամանդներ։ Աջ կողմում ահռելի ժայռի տակով անցնում է «Ռաղմա-վիրական ճանապարհը», այսպես է և նկարի վերնագիրը։Ձախ կողմում երևում են մռայլ, լերկ լեռներր, իրանց մթին խորշերով, ահռելի անդունդներով և ձորերով։ Պ. Բաշինջաղյանը, որ սիրահար է խաղաղ լուսնին և անդորր ջրի փայլին, այս անգամ այդ ղրավիչ երևույթները ամփոփել է բնության մի դաժան վայրում։ Նա մեղմը և նուրբը դրել է մի կոշտ և ահռելի աքսեսուարի մեջ։ Նա մեղանչել է բնության, իրականի դեմ, բայց հավատարիմ է մնացել իր մեղմ, թախծալի և անդորրասեր վբձնի հոգուն։ «Ռազմա-վիրական ճանապարհը» մեզ վրա չի ազդում իր սոսկալի տեսքով, ինչպես նա է իսկապես, այլ ազդում են մելամաղձիկ լուսինը, երկնային մթնոլորտի նրբությունը, ամպերի թափանցկությունը և ջրի պարզությունը, այսինքն՝ դարձյալ այն բաները, որ հայ նկարչի վրձինի հոգին են կազմում։ Կարծես, այղ տեսարանը վերցրած է Սևանա լճից կամ Կուրի մի խաղաղհովտից և ոչ վիթխարի Կազբեկի ստորոտքում տեղավորված վիթխարի ժայռերի միջից։ Կովկասյան բնության այս տեսակ անկյունները չեն համապատասխանում պ․ Բաշինջաղյանի վրձնին։ Նրա