Մի այդպիսի արտիստ է օր․ Պապայանը։Այն գեղարվեստական հաճույքը, որ մեղ պատճաոեց երգչուհին հունիսի 12-ի և 16-ի կոնցերտներում, չի պատճառել մինչև այսօր ոչմի հայ երգիչ և երգչուհի։ Այն արտիստիկական ճաշակը, որ ցույց տվեց օրիորդն այդ երեկո, չի ունեցել ոչ մի հայ արտիստ, իհարկե բացառությամբ անմահ Ադամյանի։ Բնությունը ինքնըստինքյան առատորեն օժտել է հայ երգչուհուն մի հազվագյուտ, հարուստ, քաղցրահնչուն ձայնով։ Բայց այդ սքանչելի տուրքի հետ բնությունդ երգչուհուն տվել է նաև մի վերին աստիճանի նուրբ ճաշակ, մի գեղարվեստական բարձր շնորհք։ Հենց այդ ճաշակն է, այդ շնորհքն է, որ դյութական զորությամբ ցնցեց մի քանի ժամ արքունական թատրոնում Ժողովված հասարակությանը, ազդելով նրա սրտի ամենախորին ծալքերի վրա։Այն ծափահարությունները և կեցցեները,որ դղրդեցնում էին թատրոնը, բխում էին ոչ թե թթված ազգասիրական զգացմունքիդ այլ անկեղծորեն, ակամա, ինքնաբերաբար։Ես երաժշտագետ չեմ․ և ոչ երդվյալ քննադատ, որ երգչուհու արժանավորություններ չափած կտրած կանոնների ենթարկեմ։ Հաճախ նախապտշարված երաժշտագետը ձևականությամբ զբաղվելով, մոռանում է բուն գեղարվեստը և այնտեղ,ուր նա պետք է հոգի, զգացմունք պահանջեր, արտաքին կրթություն է պահանջում։ Բայց օր․ Պապայանն իր սքանչելի ձայնի և հազվագյուտ էսթետիկական ճաշակի հետ ունե նաև գեղեցիկ և կանոնավոր երաժշտական կրթություն։ Նա արտիստ է բառիս բուն նշանակությամբ։ Նրա ձայնի, երգելու ընդունակության և զգացմունքների մեջ տիրում. է գեղեցիկ։
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/150
Արտաքին տեսք