Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ ես հանձն եմ առնում մի քանի րոպե լսել մի երգչի, նա պետք է տիրե իմ հոգուն, զգացմունքներին, սրտին և, ենթարկելով ինձ իր տաղանդի հրապուրիչ ազդեցությանը, թողնի ինձ վրա խոր ազդեցություն։ Իսկ երբ ես թատրոն եմ մտնում արտիստին լսելու և դուրս եմ գալիս միևնույն տրամադրության տակ, առանց զգացմունքների հուզում, առանց հոգեկան որև է փոփոխություն զգալու, այն ժամանակ երգիչը կամ երաժիշտը ինձ համար արտիստ չէ, այլ մի անշունչ մեքենա, մի տելեֆոն, մի ֆոնոգրաֆ, որ արտահայտում է առանց զգալու և զգացնելու։ Ի՞նչ օգուտ այն գեղեցիկ և զորեղ հնչյունից, որ հաջորդ հնչյունի հետ միանալով' մի մելոդիա չի կազմում։ Ի՞նչ օգուտ այն նվադածվից, որի հոգին չի մասնակցում իր նվագաի մեջ, որ նվագում է և չի կարողանում խոսել լսողի զգացմունքների հետ։

Մեր մեջ երևցած բոլոր երգիչների մեջ Շահլամյանն է, որ ունի ամենազորեղ ձայն, բայց իբրև արտիստ, պ. Շահլամ0յանից բարձր է բարիտոն Ե ղի ազար յանցը, որ երկու տարի սրանից առաջ Թիֆլիսում հաջողությամբ երգում էր ևնոլքն հաջողությունն ունի այժմ Ռուսաստանի բեմերի վրա։ Ահա մի երգիչ, որ թեև չունի ան ղուղա կան ձայն, բայց ունե շնորհ երգեչու, ունե երաժշտական լսողություն, ճաշակ և զգացմունքների բավականաչափ խորություն։ Տվեք պ. Շահլամյանին պ.Եղիազարյանցի շնորհքը, և այն ժամանակ նա կլինի գեղարվեստական կատարելագործություն։ Նույն շնորհքն ունե նաևտենոր Աֆրիկյանը, այս դիլետանտ երգիչը, իր փոքրիկ ձայնով։

Բայց այս բոլոր երգիչները իբրև արտիստներ հասարակ երևույթներ են այն գեղարվեստական աստղի հետ, որ այս օրերս երևան եկավ Թիֆլիսի բեմի վրա։ Դա օրիորդ Պապայանն է։ Ահա մի փայլուն ադամանդ, որով հայերը կարող են պարծենալ այնպես, ինչպես նրանց համար քաղցր էր պարծենալ Ադամյանի անունով։ Տառակեր քննադատները, որոնց օրենքը գեղարվեստի արտաքին չոր կեղևն է և ոչ նրա հյութը,հոգին, կարող են ասել, թե երգչուհուն չի կարելի համեմատել երգչի հետ, թե այլ է կնոջ և այլ է տղամարդու ձայնը։ Բայց ես խոսում եմ ո՛չ թե երգիչների ձայների կամ այլն ձայների տարբեր բնավորությունների մասին, այլ նրանց արտիստիկական տաղանդի նրանց գեղարվեստական ճաշակի մասին։ Արտիստ բսռո պարունակւմ է իր մեջ մի ընդարձակ իմաստ։Երգիչ թե երաժիշտ, նկարիչ թե քանդակագործ, բանաստեղծ թե դերասան դրանք ամենքը արտիստներ են իրանց արվեստների մեջ։ Ամենքը կոչված են մեր արտաքին զգայարանքների միջոցով ազդելու մեր հոգու և սրտի վրա, մեր բարոյական աշխարհը կրթելու, նրբացնելու և ազնվացնելու,եթե ունեն միայն բնական ձիրք։