Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարուստ, թարմ և վերին աստիճանի համակրելի ձանը բավական չէ։ Ամենացանկալին այն է, որ այդ հազվագյուտձայնի հետ պ. Ամիրջանյանն ունենար և նուրբ գեղարվեստական կրթություն։ Չի կարելի ասել, որ նա երկու տարի Ւտալյաում կրթվելով, որոշ չափով չի զարգացրել իր ճաշակը, ինչպես և բավականաչափ չի մշակել իր ձայնը։ Ընդհակառակը, ահագին տարբերություն կա նրա առաջվա և այժմյան երգեցողության եղանակի և ձևերի մեջ։ Նախ և առաջ' նա ըմբռնել է իր առատ ձայնը խելացի կերպով գործադրելու անհրաժեշտությունը, երկրորդ' նրա երգեցողության մեջ այժմ չի զգացվում ասիական եղանակների ազդեցությունը։ Եվ այս մյնպիսի հառաջադիմություն է, որ անշուշտ մեծ աշխատանքև ջանք է խլել պ* Ամիրջանյանից։ Գալով զգացմունքին, հայ երգիչը զուրկ չէ զգացմունքից, բայց տակավին շատ էլ կըրթված չէ այդ ւլգացմունքը, որ երգիչըկարողանա խորը ազգեցություն գործել լսողի վրա։ Ահա ինչու պ. Ամիրջանյանը առայժմ ավելի սովորողի տպավորություն է գործում, քանարտիստի. մարդ զմայլվում է ավելի նրա սքանչելի ձայնով,քան երգելու արտիստությամբ։ 9այց Ամիրջանյանը, որ դեռշարունակում է իր կրթությունը, այնքան համեստ է, որ ինքտակավին կաւոարելագործված երգչի հավակնություն չունե, ուստի հուսալի է, որ ժամանակը նրանից կպատրաստիմի տաղանդավոր արտիստ, մանավանդ որ նա դեռ երիտա¬սարդ է։Խոսելով նորա գույն հայ արտիստների մասին, չի կարե-ժ ւհՒ։եւ և մՒ ուրիշ նոր տաղանդ, որ այս տարիներս երևեցավ Թիֆլիսի հասարակությանը և գրավեց ամենքի համակրությունը։ Դա ջութակ աար Նալբանդյանն է։ Ցավում եմ, որի անդամ միայն դեպք ունեցա լսել այս երաժշտին և այն էլոչ ամբողջ կոնցերտը։ №այց այն մի քանի կտորները, որ հաք ունեցա լսելու, բավական էին դեռևս պատանի արտիսհազվագյուտ գեղարվեստական ձիրքի զորությունը զղաւ։ Եվ ինձ թվում է, որ եթե պ. Նալբանդյանը հաջողությամբավարտե իր կրթությունը, ժամանակով կարող է լինել այնպի* սի հազվագյուտ արտիստ, որպիսին էր Ադամյանն իր արվես և որպիսին էր օր. Պապայանը երգեցողության մեջ152