Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ


Հինգշաբթի, հուլիսի 21-ին, արբունական թտտրոնում կայացավ հայտնի երգչուհի օրիորդ Պապայանի, տենոր Շահլամյանի և բարիտոն Ամիրջանյանի վերջին կոնցերտը։ Վաղուց Թիֆլիսի թատրոնը ամառվա շոգերին այնչափ հասարակություն չէր տեսել, որչափ այդ երեկո։ Ո′չ միայն ամբուր թատրոնն էր լի հանդիսականներով, այլ բոլոր անցքերը բռնված էին, նույնիսկ շատերը տեղ չլինելու պատճառով մնացել էին թատրոնի կորիդորում։ Բավականաչափ հասարակություն, կանգնելու տեղ անգամ չգտնելով, ստիպված էր հեռանալ, զրկվելով երեկույթի հաճույքից։ Օր. Պապայանն այս անդամ ունեցավ ավելի մեծ աջոդություն, իր քաղցրահնչուն ձայնի և աննման երգեցողության շնորհիվ։ Ամեն մի երգից հետո հասարակությունը անվերջ ծափահարություններով վարձատրում էր հայ երգչուհուն, որ ստիպված էր յուրաքանչյուր երգից հետո երգել ծրագրից դուրս մի ուրիշ երգ։ Երկրորդ երգից հետո թատրոնի օթյակներից սկսեցին տեղալ ծաղիկների անթիվ փնջեր, որ ծածկեցին ամբողջ բեմը։ Փնջիկներին հետևեց գույնզգույն թղթի կտորների անձրև։ Այդ թերթիկների վերա իտալերեն և հայերեն բառերով գրված էր «Կեցցե Պապայանը»։ Տաղանդավոր երգչուհին ստացավ մի քանի թանկագին նվերներ և մի ահագին փունջ, որ զարդարված էր մի գեղեցիկ շալով։ Կոնցերտը վերջանալուց հետո ամբողջ հասարակությունը դեռ երկար ժամանակ ծափահարում էր համակրելի հայ «սոխակին», անթիվ անգամ հրավիրելով բեմ։ Վերջապես անընդհատ ծափահարությունները վերջացան, և օրիորդը կարողացավ կես ժամից հետո դուրս գալ թատրոնից «կեցցեների և բրավոների» ուղեկցությամբ։ Այդ ժամանակ տեղում էր սաստիկ անձրև, որ խանգարեց պատրաստված բենգալյան կրակը վառելուն և մնացյալ ցույցերին։

Պ. Պ. Շահլամյանը և Ամիրջանյանը նույնպես մեծ աջողություն ունեցան։ Թե′ մեկը և թե′ մյուսը երգում էին առանձին ոգևորությամբ։ Հասարակությունը առատորեն վարձաարեց երկուսին էլ բազմաթիվ ծափահարություններով, տալով յուրաքանչյուրին մի-մի թանկագին նվեր։ Պ. Ամիրջանյանն իր