Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կողոպտել են։ Կասկածը ընկնում է տերտերի և Սահակի վերա։ Սահակը կրկին մտնում է բանտ։ Մարկոս աղան շարունակում է զվարճանալ, իսկ Սահակի և տեր-Պետրոսի ընտանիքները սկսում են օրեցօր աղքատանալ և թշվառանալ։ Ամենքը սկսում են այդ երկու ընտանիքներին ատել, հեռանալ նոցանից զզվանքով, մերժել նորանց օգնելուց, որովհետև եկեղեցի կողոպտողների ընտանիքներ են։ Նոցա բոլոր ունեցածը աճուրդով վաճառվում է՝ եկեղեցուց անհետացած գումարը լրացնելու համար։ Սահակի կինր մեռնում է բարակացավով (երկրորդ սպանություն), և երեք փոքրիկ զավակների հոգսը ընկնում է նորա մեծ աղջկա, Լիզայի վերա։
Տեր-Պետրոսը մեռնում է խորանում (երրորդ սպանություն), իսկ Սահակը տանջվում է բանտում։ Աղեքսանդրը գնում է ուրիշ քաղաք, օրվա ապրուստը հայթայթելու, խոստանալով յուր հարսնացուին օգնել հեռվից։ Սահակի փոքրիկ զավակները մնում են քաղցած, և Լիզան դիմում է մուրացկանության՝ երեսը ծածկած։ Հենց առաջին օրը մեկը նորան հինգ կոպեկ տալով, «կմշտում է» նորա թշից։ Օրիորդը վիրավորված, հինգ կոպեկը շպրտում է նորան։ Երկու ժամ հետո ինքնասեր օրիորդը յուր կուսությունը, «մի քանի աբասիներով» վաճառում է մի վավաշոտ պարոնի։ Կուսությունից զրկված, անարգված... «հաց, պանիր և ձմերուկը» ձեռին տուն վերադառնալիս, նա դռանը պատահում է յուր եղբորը, Միքայելին, որ ուսումը ավարտած, բժիշկ դարձած հասնում է տուն, հենց նույն ժամին, երր քույրը մի քանի աբասիներով վաճառում է յուր անմեղությունը։ Լիզան դանակը յուր կուրծքն է խրում։ Իսկ նորա եղբայրը՝ Գրիգորը, սովածությունից արդեն մեռած է լինում մինչև քրոջ գալը (չորրորդ և հինգերորդ սպանություն)։
Մարկոս աղայի տղան կամենում է պսակվել դերասանուհու վերա, բայց հարսանիքի երեկո վերջինը փախչում է, և Գրիշան խելագարվում է։ Այդ բոլորը Մարկոս աղայի մեջ զարթեցնում է մտքեր և զգացմունքներ։ Սահակի կույր մոր արյունը սկսում է հալածել նորան։ Նա տեսնում է, որ ո՛չ միայն ինքն է չարագործ, այլև նորա ամբողջ տոհմը։ Նորա պապը նույնպես հարստահարել է խեղճերին, հայրն էլ