Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ապա դառնալով հանդեսի մեջ տպված երկերին՝ առանձին-առանձին խոսում է նրանց մասին։ Ահա, ի միջի այլոց, ինչ է ասում հոդվածագիրը գրքի գլխավոր ինքն ուրույն երկերի մասին. -

«Ցավագարն» (Շիրվանզադեի) իբրև վեպ կամ ընտանեկան կենաց պատկեր մը որ և գրքին առաջին և մեծագույն տեղին գրավեր է, հատուկ քննադատության նյութ կմատակարարե և իր ամբողջության մեջ կրնա կատարյալ գրություն մը համարվիլ։ Սկզբան տաղտուկ պատճառելու չափ աննշան կերպով կսկսի պատմությունն. բայց ահա «գիժ Դանելի» անձնավորությունն, որ գրեթե նման պարագաների մեջ - Octave Feuillet-ի Աիբիլի Պատմության (Histoire de Sibylle) մեջ եղած Ֆերիայի բորոտր կհիշեցնե, կկոտրե այդ միօրինակությունը։ Վեպին մեջ առհասարակ տխրության զգացումն է, որ կտիրե, ընթերցողին սիրտը կճնշե, որ կարծես եղերական կատարածին նախազգացումը կունենա առաջագույն։ Գյուլնազ, թառնիշան և պարսկուհի կախարդն, որոնք սև և կենդանի գույնով նկարված են, ատելության և նախանձու եռյակ ոգին կկազմեն, ինչպես որ ընդհակառակն հեգ Սոնայի մայրը, Մուրադն և «գիժ Դանելն» բարության և վեհանձն ոգվո երրորդություն մը կներկայաընեն։ Պատմության վերջն սաստիկ խոր տպավորություն կընե ընթերցողին վրա. և եթե պարսկուհին իրեն հատուցումը կամ պատիժը չունենար, վեպն թերի պիտի ըլլար և զուրկ բարոյական ուժեն. մինչդեռ «Գիժ Դանելի» հարվածն - թեև տարօրինակ արագ կերպով տեղի կունենա - արդարության հարվածն է, որ կհաղթանակե և վերջ կուտա պատմության։

«Տենչայր Սաթենիկի» (Հով. Թումանյանցի) մեկնությունն, որ բոլոր նախորդ մեկնչաց և թարգմանչաց կարծիքները հերքելով Պատկանյանի և մանավանդ Գ․ Խալաթյանի կարծյաց կհակի և արձագանք կուտա, ժողովրդական անխախուտ պահված սովորությանը վրա հիմնված, կպահանջեր, որ ավելի երկարորեն խոսեինք վրան. ժամանակն չներելով՝ ուրիշ առթի կձգենք զայն։

Չգիտեմ թե «Չայլդ Հարոլդի երգն» անգլերեն բնագրե՞ն թարգմանված է թե գաղղ․ կամ ռուս թարգմանությունն Էլ