Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բավական հարազատ է և հաջող ըստ ինքյան, ի բացառյալ մի քանի տուներ… «Քաջերի կյանքից» (Հովհ. Թումանյանցի) գրությունն, յորում տեղյաց և անձանց նկարագիրք մեծագույն մասը կգրավեն, ժողովրդական զյուցաղուններուն խաղաղ պատկերն է. սովորական ծանոթ նյութ մի, որ բավական գեղեցիկ կերպով արտահայտված է։ «Լեռների հովիվն» (Հ. Թ.) զգայուն գրություն մի է, որ դպրոցական մի շարադրության երևույթն ունի, և որի միակ թերությունն է թերևս, ըստ իս, գլխույն համեմատական չըլլալն մարմնույն։ «Քերթվածք» մասամբ ինքնագիրը են և մասամբ թարգմանությունք, ոմանց մեջ Պառնասյան օդույն ներշնչումն զգայիր կըլլա, մինչ այլք՝ առանց անոր (invita Minpva) բռնազբոսիկ դրությունը են։

«Լեզվին գալով, ընդհանրապես ինքնագիր հոդվածոց մեջ զուտ և հատուկ հայերեն կտեսնվի, մերթ ընտանեկան բացաարությամբ և գավառաբառով ևս խառն, ինչպես է «Ցավագար» և «Քաջերի կյանքից» հատվածոց խոսակցությանց մեջ»։

Այս քաղվածքը «Բազմավեպից» մենք առաջ բերինք այն նպատակով, որ ցույց տանք, թե ինչ հայացք ունեն մեր պատկառելի մխիթարյան հայրերը վիպասանության մասին։ Այդ երևում է հարգելի հոդվածագրի վերջին խոսքերից Շիրվանզադեի «Ցավագար» վեպի մասին։ Նա ասում է, եթե հեղինակը իր վեպի մեջ չպատմեր չարանենգ պարսկուհուն, «վեպը թերի պիտի ըլլար և զուրկ բարոյական ու մեն», մինչդեռ հեղինակը պատմելով չարին բարիի ձեռքով, իր վեպը անթերի է դարձրել։ Թույլ ենք տալիս մեզ նկատելու հարգելի հոդվածագրին, որ առաքինության և չարության պայքարը, մանավանդ վերջինի պատմվելը հին վիպասանության մեջ էր միայն ընդունված, իբրև բանաստեղծության անհրաժեշտ պայման։ Այնինչ վաղուց է արդեն, որ վիպասանությունը հրամարվել է այդ պայմանի անհրաժեշտությունից, վաղուց է, որ նա առաքինության հաղթանակը վեպի բարոյական արմանավորությունը երաշխավորող միջոց չէ համարում։ Այժմյան վեպը ձգտում է լինել մարդկային կյանքի ճշգրիտ պատկերը։ Իսկ ում հայտնի չէ, որ այդ կյանքում ոչ ամեն ժամանակ է առաքինությունը չարության դեմ հաղթող հանդիսանում, այլ ընդհակառակը, շատ անգամ չարությունն է տանում հաղթանա