Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը։ «Ցավագարի» մեջ չարանենգ պարսկուհին պատժվում է բարության տիպար ԴանելիՆ ձեռքով, ոչթե հեղինակի կամքով, որպեսզի առաքինությունը հաղթի և վեպը մի բարոյական խրատ տա ընթերցողին, այլ որովհետև այդպես է պահանջում վեպի մեջ նկարագրված երևույթի հոգեբանական կողմը։ Եթե հոգեբանականը չպահանջեր, վեպը այդպես էլ չէր վերջանալ։ Եվ մի՞թե բարոյական խրատ տալու համար անհրաժեշտ է, որ վեպի մեջ անպատճառ բարին հաղթի չարին։ Ոչ, շատ անգամ նույնիսկ բարիի պարտությունից կարող է ընթերցողը իր համար խրատ ստանալ, ինչպես ժամանակակից նշանավոր վիպասանների շատ ու շատ երկերից։


ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻԲՐԵՎ ՄԻԱՎՈՐԻՉ ՈՒԺ

1

Մեր ժամանակի բնորոշ հատկանիշներից ամենագլխավորը պարունակվում է այն բարձր գաղափարի մեջ, որ քարոզում է ազգերի համերաշխություն։ Առաջ ևս կար այդ գաղափարը, բայց հին ժամանակներում նա գլխավորապես պտստում էր կրոնական առանցքի շուրջը։ Քրիստոնեական աշխարհը, ազգերի համերաշխություն ասելով, հասկանում էր մեծ մասամբ դավանությունների միություն։ Կաթոլիկությունը կամենում էր, պապի դրոշակի տակ ժողովելով բոլոր քրիստոնյաներին, ստեղծել միր ամբողջություն, իբրև թե հիմնված փոխադարձ սիրո վրա։ Նույն ձգտումները ունեին նաև բողոքականությունը, հունադավանությունը և բոլոր մյուս քրիստոնեական գավանություններր, որոնցից յուրաքանչյուրը աշիսատում էր մարդկանց սիրտն ու հոգին իր կողմը գրավել։

Այժմ ևս կան այս ձգտումները, այժմ ևս կրոնական փոիսադարձ մրցումը շարունակվում է գուցե ավելի մեծ եռանդով և համառությամբ։ Սակայն մարդկային մտքի լուսավորման շնորհիվ, այժմ կրոնական կամ դավանական միության գաղափարը այլևս այնքան չէ գրավում, որքան միջին դարերում։ Մինչդեռ առաջ կրոնն էր համարվում ազգերի համերաշխու