Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան գործում։ Այն համակրանքը, որին բոլոր ուժերով ձգտում էր արժանանալ կրոնը իբրև միավորիչ ուժ, այսօր պատկանում է գիտությանը, գրականությանը և գեղարվեստներին։ Այսօր եվրոպացու մտքի և հոգու ստեղծագործությունը ամփոփված են գլխավորապես այդ տարրերի մեջ, և մենք տեսնում ենք, թե ինչպես ֆրանսիացին ոգևորվում է անգլիացու հանճարով և կամաց֊կամաց սկսում է համակրել իր դրացի ազգին, կարդալով դիցուք Շեքսպիրի, Բայրոնի ստեղծագործությունները, թե ինչպես նույն փոխադարձ համակրությունը և սերը դեպի ֆրանսիացին կարթնում է անգլիացու մեջ, երբ նա ծանոթանում է իր դրացու գրականական և գեղարվեստական հանճարի ստեղծագործությունների հետ։ Ինչո՞ւ հեռու գնալ։ Նույնիսկ մենք, հեռավոր Ասիայում ապրողներս, ինչ տարրերի միջոցով ենք այսօր ավելի համակրում եվրոպացուն և հիանում նրա հանճարով, եթե ոչ դարձյալ գիտության, գրականության և գեղարվեստների միջոցով։

Մենք ֆրանսիացուն ճանաչում ենք նրա Վոլտերով, Ռասինով, Հյուգոյով, Լամարտինով, Շատոբրիանով, գերմանացուն՝ նրա Գյոթեով, Շիլլերով, նույնիսկ մեր ամենամոտիկ ռուսին՝ նրա Լերմոնտովով, Պուշկինով, Գոգոլով։ Այդ անունները միայն ավելի են գրավում մեր համակրությունը, սերը և հարգանքը դեպի իրանց ազգերը, քան թե նրանց ամբողջ կրոնական սիստեմները։ Որովհետև նրանց հանճարի միջոցով ենք մենք ծանոթանում ազգային հանճարի ուժի հետ։ Արդարև այսօր ոչինչ այնքան հայտնի չէ եվրոպացիների կյանքից, որքան նրանց գրականությունը և մի Ֆլոբերի, Բալզակի, մի Զոլայի, մի Դոդեի գրվածները ավելի են անում իրանց ազգի հռչակի համար, քան ամբողջ ազգի տասնյակ տարիների քաղաքականությունը։ Ո՞վ գիտեր Նորվեգի այի պատմությունը մեզանում, ո՞վ էր հետաքրքրվում Շվեդիայի այժմյան կյանքով ոչ միայն մեզանում, այլև գուցե ամբողջ Եվրոպայում։ Բայց բավական էր Իբսենը, Բյերնսոնը, և այսօր խոսվում են և գրվում է նրանց ազգի մասին այնչափ, որչափ հազիվ թե երբևէ խոսված և գրված լիներ, և ինքնագոհ եվրոպացին, ինչպես և մենք, քաղաքակրթությունից ետ մնացած ասիացիլներս, սկսում ենք սիրել ու համակրել մի այդ նրա բացառիկ