«ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ» ՌՈՒՍԱՑ ԲԵՄԻ ՎՐԱ
Անցյալ ուրբաթ, ապրիլի 21-ին, արքունական թատրոնում ռուսաց դերասանական խումբը ներկայացրեց Սունդուկյանցի «Ամուսիններ» կոմեդիան։ Մենք դիտմամբ չկամեցանք տեսնել այդ ներկայացումը, որովհետև, ուղիղը խոստովանած, վաղօրոք գիտեինք, որ մեր տաղանդավոր դրամատուրգի այդ վերջին կոմեդիան չպիտի և չէ կարող լավ տպավորություն գործել ռուս հասարակության վրա. իսկ այդ բանը մեզ համար ցավալի կլիներ տեսնել աչքով։ Մեր նախագուշակությունը, ինչպես համողված էինք, արդարացավ։ Արքունական թատրոնում հավաքված ոչ այնքան բազմաթիվ հասարակությունը Սունդուկյանցի «Ամուսիններից» ստացել է ոչ նպաստավոր տպավորություն։ Այդ մենք իմացանք թե ռուս թատերասերների մեզ հաղորդած մասնավոր կարծիքներից և թե այն ռեցենզիաներից, որ տպվեցին տեղական ռուս լրագրներում, «Н0В. ОбОЗ» թեև ավելի մեղմ է վերաբերվում և, կարծես, չի ուզում վշտացրած լինել ծերունի հեղինակին, բայց և այնպես նրա ռեցենզիայից մենք այն տպավորությունը ստացանք, թե «Ամուսինները» լուրջ կրիտիկայի չի դիմանում։ Իսկ «КаВ֊ КаЗ-»-» արդեն չափից դուրս խիստ է հարվածում պիեսը, անվանելով նրան մանկական թոթովանք։
Որքան խիստ լինեն այդ կարծիքները և նույնիսկ դառնացուցիչ Սունդուկյանցի տաղանդը հարգողների համար, չի կարելի չհամաձայնվել նրանց հետ։ «Ամուսինները», արդարև, իբրև բեմական գրվածք, լուրջ կրիտիկայի չէ դիմանում և պետք է միանգամայն զարմանալ այն հանգամանքի վրա, որ այդ պիեսը բեմ է հանվել ռուս հանդիսականների առջև։ Ռուս հասարակության պահանջը թատրոնից և առհասարակ գեղարվեստից ինչևէ, անհամեմատ բարձր է մեր հասարակության պահանջից, որ զուրկ է ինքնուրույն քննադատական ոգուց և որ շատ անգամ մի գրվածքի մասին գաղափար է կազմում հայ լրագրական էժանագին պանեգերիստների ասածների հիման վրա։ Սունդոլկյանցի տաղանդի անկեղծ հարգողները երբեք չպիտի խորհուրդ տային նրան ռուս հասարակության առաջ դուրս գալ իր «Ամուսիններ» պիեսով։ Պ. Սունդուկյանցի