Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տաղանդին մի օտար հասարակություն ծանոթացնելու համար կարելի է ասպարեզ հանել նրա «Պեպոն», «էլի մեկ զոհը», «Քանդած օջախը» և մասամբ, միայն մասամբ «Խաթաբալան»։ Ահա այն դրվածները, որոնցով նա անուն է վաստակել և որոնց մեջ փայլում է զուտ դրամատուրգի տաղանդը։ Պարոն Սունդուկյանցր վարպետ է Թիֆլիսի վաճառական դասի և կինտոների բուն պատկերը ներկայացնելում։ Այս ամենին հայտնի է, հայտնի է նաև, որ Թիֆլիսի բարբադը մեծ դեր է խաղում Սունդուկյանցի գրվածքների հաջողության վերաբերմամբ։ Իսկ այնտեղ, երբ նա հեռանում է Թիֆլիսի միջին հասարակ դասի կյանքից, երբ նա թողնում է տեղական բարբառը և ձգտում է նոր, ինտելիգենտ տիպեր ներկայացնել, նոր կյանք պատկերացնել և այն էլ ժամանակակից գրականական բարբառով, այդտեղ երևում է նրա անզորությունը։ Նրա բոլոր նոր տիպերը «Խաթաբալայի» և «էլի մեկ զոհի» մեջ թույլ են, անմշակ և մակերևութական։ Նա չէ կարողանում ըմբռնել նոր երևույթների ոգին, իսկ ըմբռնում էլ է, չէ կարողանում ազդու կերպով պատկերացնել։

Նրա ժամանակակից հերոսները խոսում են թույլ, անմշակ գրականական լեզվով, այնքան թույլ, որքան թույլ, անկատար և նույնիսկ տարրական և շաբլոնային են իրանք այդ նոր տիպերը։ Մեր ասածների գեղեցիկ ապացույցը «Ամուսիններն» են։ Այդպիեսի բովանդակությունը լիովին Թիֆլիսի հայ հասարակության կյանքի նորագույն մի երևույթին է վերաբերվում - ամուսնական հարցին, ապահարզանի բարդ և դժվարին լուծելի խնդրին։ Սունդուկյանցը դիտել է այդ երեվույթը հեռվից, հասկացել է, որ դա ժամանակակից մի հետաքրքրական խնդիր է, կամեցել է պատկերացնել նրան, և այսքանս միայն։ Նրա տաղանդը չէ կարողացել թափանցեւ խնդրի ոգին, ըմբռնել նրա բուն արժեքը և էությունը։ Նա չէ լուծում ապահարզանի խնդիրը, չէ ցույց տալիս լուծելու ոչ մի միջոց անդամ։ Այս դեռ ոչինչ, դրա հետ կարելի է հաշտվել, եթե հեղինակը գեթ կարողացած լիներ այժմյան ամուսնական կյանքի ճշգրիտ և չչափազանցացրած պատկերը մեզ տալ։ Բայց այդ էլ նա չէր կարողացել անել։ Նրա պիեսի մեջ մի կողմում դուրս է բերված մի փչացած հրեշ այր, մյուս կողմում