տողության պատճառով և որ ամենա գլխավորն է, չի հասկանում տենդենցիա ասած բանը, իսկ ևս առավել գեղարվեստի։ Նախ պետք է ասել պարոնին, որ տենղենցիա և կուսակցականողի — միանգամայն տարբեր բաներ են, իսկ նա տգիտաբար շփոթում է այդ բաները։ Մի հեղինակ կարող է տենդենցիոզ լինել, միևնույն ժամանակ, ոչ կուսակցական։ Տոլստոյը ռուսաց և ոչ մի կուսակցության չէ պատկանում, բայց նա վերջին ժամանակս տենդենցիոզ գրող է։ Մի բանաստեղծ, երբ իր երկերը ծառայեցնում է նեղ կուսակցական անցողիկ շահերի, նա ոչ միայն բանաստեղծ չէ, այլև նրա տենդենցիան տենդենցիա չէ, բառիս ընդարձակ իմաստով։ Տենդենցիա մենք հասկանում ենք ավելի լայն բովանդակությամբ, քան թե Շիրվանզադցիները։ Տենդենցիան հեղինակին կամ բանաստեղծին հափըշտակող որոշ մտքերն է, որոնց նա ձգտում է արծարծել իր երկերի մեջ։ Բանաստեղծի տաղանդի ուժից է կախված իր տենդենցիան գեղարվեստորեն կամ ոչ գեղարվեստորեն արծարծելը։ Կարելի է շատ րնդարձակ տենղենցիա ունենալ, բայց շատ սահմանափակ ու ոչ֊գեղարվեստորեն արծարծել, և ընդակառակը։ Նեկրասովը ոչ միայն տենդենցիոզ գրող է, այլև գեղարվեստական։ Նրա գրվածները այսօր ևս հափշտակում են ռուս ընթերցողներին ոչ միայն նրա համար, որնա տենդենցիոզ գրող էր, այլ գլխավորապես այն պատճառով, որ նաև տաղանդավոր բանաստեղծ էր։ Պոլոնսկին այժմ չէ կարդացվում ոչ թե այն պատճառով, որ նա տենդենցիոզ բանաստեղծ էր, այլ որովհետև իբրև բանաստեղծ՝ ն.ա անմահներից չէ։ Ինչու անմահների շարքը անցավ Պուշկին, քանի որ նա տենդենցիոզ բանաստեղծ չէր, այն Պուշկինր, որի «ЧерНЬ» Շիրվանցին առաջ է բերում իբրև նրա տենղենցիայի թշնամի լինելու ապացույց։ Նույնը կարելի է ասել և էերմոնտովի անմահության մասին, որ նույնպես տենդենցիոզ բանաստեղծ էր։
Մենք կարող էինք այդպիսի անթիվ օրինակներ բերել, եթե հույս ունենայինք, որ կարելի է բնությունից սահմանափակ ուղեղները մի քիչ լայնացնել։ Ինչու նույնիսկ այսօր ևս Տուրգենևլր կարդացվում է, իսկ նրա ժամանակի տենդենցիոզ հեղինակները արխիվն են ձգվել։ Կոպեկի արժեք չունի այն