Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եթե չենք սխալվում, մյուս գործող անձինք էլ խոսում էին ժողովրդական բարբառով, իսկ երրորդ գործողությունից նրանք ավելի գրականական լեզվով էին խոսում։ Ինչո՞ւ։

Մյուս խաղացողներից աչքի էր ընկնում պ. Ստեփանյանը Աղասու ընկերոջ դերում։ Իրավ որ նա այս անգամ Աբելյանին բավական արժանավոր ընկեր ներկայացավ, շատ էլ ետ չմնաչով նրանից։ Պ. Վրույրը աջող տարավ Հասան-խանի դերը։ Շատ իրական և գեղեցիկ էր նրա գրիմը։ Մնացյալ դերասանները արին, ինչ որ կարող էին պիեսի արժանավորությունը պահպանելու համար։

Անտանելի էր հանդիսականների վարմունքը։ Ամեն բան իր չափն ունե, նաև գոռոցները։ Կարելի է ծափահարել, կեցցեք ներ կանչել, բայց գոռալ և աթոռներ կոտրել - անվայել է։ Վերջապես, ծափահարություններն էլ սահման ունեն։ Դերասանը ներս է գալիս՝ ծափահարում են, դուրս է գալիս՝ ծափահարում են, սուրը շարժում է - նույնը, ձայնը բարձրացնում է - նույնը։ Դա արդեն փողոցային գռեհկության վերջին սահմանն է։ Այդ տեսակ հասարակությունը երբեք չի կարող դերասաններ կրթել։ Եվ վայ այն դերասանին, որ այդ ծափահարություններին մեծ նշանակություն կտա…


ԼԵԶՈՒ ԵՎ Ոճ


Լեղու և ոճ - ահա երկու միանգամայն տարբեր բաներ, որ շատ անգամ մեզանում, տգիտության պատճառով, խառնում են միմյանց։ Լեզուն ընդհանուր երևույթ է, ոճը՝ մասնավոր։

Լեզուն կազմվում է ամբողջ ազգի հոգեկան, մտավոր, պատմական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների ամբողջությունից։ Ոճը անհատի ներքին աշխարհի ծնունդն է, նրա արտահայտիչը։ Կարելի է գրել միևնույն լեզվով, բայց միանգամայն տարբեր ոճով։ Մարդ ինչպես մտածում է, ինչ ձևով իր մտքերը դասավորում է իր ուղեղի մեջ, այն ուղղությամբ և ձևով էլ արտահայտում է, ուստի ամեն անհատ իր սեփական ոճն ունի, չնայելով, որ նա գրում է նույն լեզվով, որով նրա մյուս բոլոր ազգակիցները։ Ահա ինչու արդարացի է