Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչո՞ւ։ Որովհետև նրանք արվեստ ական են և մեծ մասամբ մի հրապարակախոսի մտքի ծնունդ, քան բանաստեղծի սրտի և զգացումների արդյունք։ Եվ բացի դրանից, որ ամենագլխավորն է, այդ վեպերի մեջ նկարագրված դեպքերը անհամեմատ անգույն են, քան իրականը, քան, դիցուք, այժմյան տաճկահայերի գրած տառապանքները։ Փույթ չէ, որ Աբովյանի իդեալներր ավելի սահմանափակ են եղել, և այն, ինչ որ սրան գոհացրել է, այժմ մեզ չի կարող բավականություն տալ։ Կարևորն այն է, նա նկարագրել է իրականը և արտահայտել էր Ժամանակի պահանջները։

Պետք է ասել, որ պ. Սարդարյանը կարողացել է բավական աջողությամբ օգտվել «Վերք Հայաստանիո֊ից, այսինքն՝ օգտվել է իբրև բեմագետ։ Նա մի կողմ է թողել վեպի գրականականը և վերցրել է նրա արտաքին էֆեկտները, նրա թեև կոպիտ, բայց ամբողջացած և ազդու կմախքը։ Իսկ ավելի լավ է կմախքը տալ, քան թե մարմնի մանրամասնությունների ետևից ընկնել։ Տեսնելով կմախքը, մենք թերությունները լրացնում ենք երևակայությամբ։ «Ասլան Բալասի»-ի գործողությունները դասավորված են հաջող, գործող անձանց ելքն ու մուտքը կանոնավոր է։ Բայց մի բան, որ անպայման ավելորդ է այդ պիեսի վերջին գործողության վերջին պատկերն է, երբ Աղասին ներկայացվում է վիրավորված, անկողնում։ Այս տեսարանը վերին աստիճանի ձանձրալի է և փչացնում է պիեսի ամբողջությունը։ Պետք է կարծել, որ մյուս անգամ այս պատկերը չի ներկայացվիր

Ասլանի (Աղասիի) դերը կատարեց պ. Աբելյանը իրան հատուկ աշխուժով և զգացմունքով։ Ավելի լավ Աղասի դժվար էր ներկայացնել, և, կարծում ենք, որ նույն ինքը՝ Աբովյանը գոհ կլիներ, եթե տեսներ իր հերոսին այնքան հպարտ, պատվասեր, քաջ և գեղեցիկ, ինչպես ներկայացրեց նրան մեր երիտասարդ դերասանը։ Մի բան միայն վնասում էր նրա աղդոլ խաղին՝ արտասանությունը։ Բարբառը երևանյան, իսկ շեշատդրությունը թիֆլիսյան - դա բոլորովին սազ չէր գալիս Աղասուն։ Մի բան ևս նկատեցինք, պիեսի սկզբում Աղասին և,