գրելու ձևի մասին։ Ինչպես մի նժույգի թամբը սազ չի գալ այծի մեջքին, նույնպես և ծիծաղելի կլիներ, եթե լուրջ քննադատությունը զբաղվեր դիցուք մի առօրյա ֆելիետոնիստի, հոդվածագրի կամ թղթակցի ոճով։
Ոճը նպաստում է լեզվի զարգացմանը, հարստանալուն,ճոխանալուն և ճկուն դառնալուն, այսինքն' այն գրողների ոճը, որոնց փիլիսոփայական կամ գեղարվեստական երկերը ընդհանուր հետաքրքրություն են շարժել և ունեն համեմատաբար խոշոր բովանդակություն։ Հետևելով այդպիսի հեղինակներին, համեմատաբար փոքր գրիչները յուրացնում են նրանց գրելու ձևը, արտաքին գեղեցկությունը, շուքը, նույնիսկ դարձվածները և նոր ստեղծած բառերը և, տարածելով ընթերցողների մեջ, ընդհանրացնում են։ Ազգերի գրականության մեջ գրելու օրինակ է դառնում միայն խոշոր տաղանդների ոճը, իսկ այդպիսիների թիվը շատ քիչ է. ահա թե ինչու հարյուր գրոգներից հազիվ մեկի ոճն է գրավիչ, կամ ճիշտն ասած, հազիվ մեկն է ոճի տեր։
Հայ գրականության մեջ, որքան ես ճանաչում եմ նրան,միայն Րաֆֆին ունե քիչ թե շատ գեղարվեստական ոճ։ Ասում եմ քիչ թե շատ, որովհետև Րաֆֆին գեղարվեստական գրող չէր, թեև իր մտքերը արտահայտելու համար ընտրել էր գեղարվեստական ձև — վիպասանություն։ Բայց Բաֆֆիի ոճն էլ, եթե լավ ուսումնասիրենք, ինքնուրույն չէ, այլ օտար, յուրացրած։ Բավական է մի թեթև համեմատություն, և հետաքըրքիր ընթերցողը կգտնի Բաֆֆիի ոճի մեջ ահագին նմանություն Վիկտոր Հյուգոյի ոճին։ Բայց, ինչևիցե, նա միակ գրողն է մեր մեջ, որ, իմ կարծիքով, ստեղծել է իր համար քիչ թե շատ գեղարվեստական ոճ։ Այս է պատճառը, որ նրա գրելու ձևը գրավեց շատերին և նույնիսկ առաջացրեց հետևողներ,թեև շատ անքանքար հետևողներ։ Գալով մեր նոր գրողներին՝բանաստեղծներին և վիպասաններին, ես կարող էի հիշել մի քանի ոտանավոր գրողների, որոնք գեղեցիկ ոճի նշույլ են ցույց տալիս, եթե իմանայի, որ չեմ վիրավորիլ նրանց համեստությունը։ Բայց դա տակավին մի նշույլ է միայն, որ երևում է փոքրիկ քնարերգական գրվածքների մեջ, ուստի և առայժմ մեծ նշանակություն չունի։ Ոճն իր բուն իսկական ինքնու- 186