Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բությնությտմբ և գեղեցկությամբ կարող է արտահայտել միայն քիչ թե շատ խոշոր գրվածքների, պոեմների, վեպերի, վեպիկների մեջ։ Պոեմներ չեն երևում մեր մեջ, իսկ մեր այժմյան վեպևը, վեպիկներ և պատկերներ թխողները ո′չ միայն ոճ չունին, այլև նրա մասին հասկացողություն անգամ չեն կարող ունենալ, քանի որ ոճը գեղեցիկ ճաշակի արտահայտություն է։ Իսկ գեղեցիկ ճաշակ պահանջել այդ մարդկանցից, կնշանակե շատ խստապահանջ լինել։


ՄԻ ՏԽՈԻՐ ԵՐԵՎՈՒՅԹ


Շատ խոշոր հատկություններ են հարկավոր այն անհատների համար, որոնք կամենում են հանձն առնել գրականական քննադատի դերը և լինել, արդարացի և ազդեցիկ դատավոր։ Բայց ամենագլխավորը, որ անպայման անհրաժեշտ է մի որևէ գրականության կամ այս, կամ այն բաժնի մասին գաղափա տալու համար գարականական ճաշակը և ընդհանուր մտավոր զարգացումն է։ Առանց այս երկու անհրաժեշտ պայմանների քննադատի դերում ասպարեզ եկողը կարող է նմանվել այն արջին, որ մտնում է մի ծաղկաստան և, չգտնելով այնտեղ իր անասնական ճաշակին համապատասխան բույսեր, անխտիր ոտնատակ է անում թե լավ և թե վատ ծաղիկները։

Բայց ինչ է գրականական ճաշակ և մտավոր զարգացում։ Առաջինը բնածին հատկություն է, երկրորդը՝ ստացական։ Եթե վերցնենք գեղեցիկ գրականությունը, որի վերաբերմամբ է իսկապես իմ խոսքը, այն ժամանակ գրականական ճաշակ ասելով պետք է հասկացվի առհասարակ գեղեցիկ ճաշակը։ Առանց այս բնածին հատկության, մարդ երբեք չի կարող նուրբը զատել կոպիտից, գեղեցիկը՝ տգեղից։ Ասում եմ բնածին, որովհետև, ինչպես բնությունից ծնվում են հոտառության կամ լսողության զգացումը վնասված, թույլ, կամ բոլորովին առանց այդ զգացումների մարդիկ, նույնպես և կան մարդիկ, որոնք ծնված են միանգամայն զուրկ գեղեցկի ճաշակից։ Այդպիսիների թիվն է կազմում հասարակության մեծամասնությունը. ահա ինչու, գրեթե, միշտ բուն գեզեցկի արժեքը հաս